ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկաստանի 2 քաղաքացի կալանավորվել է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով քննվող  քրեական վարույթի շրջանակներում կատարված մեծածավալ քննչական և համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Հնդկաստանի Հանրապետության երկու քաղաքացու կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով ապօրինի կերպով «a-PVP» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու, ապօրինի տեղափոխելու և պահելու դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ: Այս մասին հաղորդուն են ՔԿ-ից:

Ձեռնարկված ապացուցողական գործողություններով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ  քննությամբ դեռևս ստույգ չպարզված հանգամանքներում, նշված անձինք թվով 120 տարբեր գույնի կպչուն ժապավեններով փաթեթավորված թմրամիջոցներ են ձեռք բերել, որոնցից 10-ի հետազոտությամբ դրանք հանդիսացել են առանձնապես խոշոր չափերով` 8,22 գրամ քաշով, «a-PVP» տեսակի թմրամիջոց, որոնք հայտնաբերվել և վերցվել են անձնական խուզարկության ժամանակ և Երևան քաղաքի Ֆանարջյան փողոցում գտնվող Զեյթունի գերեզմանատան ավտոճանապարհի մայթեզրին կից խոտածածկ տարածքում  կատարված դեպքի վայրի զննության ընթացքում:

Մասնավորապես՝ անձնական խուզարկությամբ հիշյալ անձանցից մեկի մոտ հայտնաբերվել է թվով 30 տարբեր գույնի կպչուն ժապավեններով փաթեթներ, իսկ Երևան քաղաքի Ֆանարջյան փողոցում գտնվող Զեյթունի գերեզմանատան ավտոճանապարհի մայթեզրին կից խոտածածկ տարածքում կատարված դեպքի վայրի զննությամբ՝ թվով 90 տարբեր գույնի կպչուն ժապավեններով փաթեթներ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերոհիշյալ անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և առաջադրվել մեղադրանք:

Վարույթ իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որոնց բավարարվել են:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular