ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ իրավիճակ՝ Տավուշի մարզում․ 37-ամյա տղամարդը հոսպիտալացվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի բաժին են զանգահարել «Բերդ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ գազի բալոնի պայթելու հետևանքով ամբողջ մարմնի թերմիկ այրվածք մոտ 90 տոկոս ախտորոշմամբ շտապօգնության խումբը ժամը 00։50-ին իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Արմեն Գ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերթապահ մասի պետ Սարգսունցի գլխավորությամբ մեկնած Տավուշի բաժնի օպերատիվ խմբին Տավուշի մարզի բնակիչ 29-ամյա Լիլիթ Գ․-ն հայտնել է, որ ամուսինը՝ Արմեն Գ․-ն նույն օրը՝ ժամը 00։05-ի սահմաններում, տնից դուրս է եկել, իջել նկուղ՝ խոզերի համար կեր պատրաստելու նպատակով և այդ պահին լսվել է գազի բալոնի պայթյուն, որի հետևանքով ստացել է նշված մարմնական վնասվածքները:

Դեպքի փաստով ոստիկանության Տավուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular