ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զանգեզուրի միջանցքը» Իրանի կարմիր գիծն է․ Իրանի սահմանադրության պահապանների խորհրդի անդամ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանին զգուշացնում ենք, որ «Զանգեզուրի միջանցքը» Իրանի կարմիր գիծն է։ Այդ մասին հայտարարել է Իրանի ղեկավարության փորձագետների ասամբլեայի փոխնախագահ և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ այաթոլլա Ալիռեզա Արաֆին։ Գրում է 24news.am-ը։


«Մեր երկրի արտաքին քաղաքականության նպատակն ու մտադրությունը հիմնված են աշխարհում միաբևեռ համակարգի գերիշխանության կոտրման վրա, և բոլոր համաձայնագրերը, ինչպիսիք են ՇՀԿ-ն, ԲՐԻԿՍ-ը և այլն, այս ուղղությամբ են աշխատում»,- նշել է նա։ 

«Դրա վրա են հիմնված բարեկամական, տնտեսական, քաղաքական, գիտական հարաբերություններն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Չինաստանը և Ռուսաստանը, բայց մենք զգուշացնում ենք Ռուսաստանին, որ չնայած բարեկամական հարաբերություններին, Զանգեզուրի միջանցքը մեր կարմիր գիծն է», – նշել է Ալիռեզա Արաֆին, հաղորդում է Fars News Agency-ն:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular