ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն սահմանափակումներ է մտցրել Վրաստանի մի շարք պետական պաշտոնյաների նկատմամբ․ Վրաստանից արձագանքել են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգներն այսօր սահմանափակումներ է մտցրել Վրաստանի մի շարք պետական պաշտոնյաների նկատմամբ՝ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները ոտնահարելու համար։

Պատժամիջոցների մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, մանրամասնելով՝ «սև ցանկում» են ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության պետ Զվիադ Խարազիշվիլին և նրա տեղակալներից մեկը՝ Միլերի Լագազաուրին, ծայրահեղական խմբավորման երկու առաջնորդներ՝ Կոնստանտին Մորգոշիան և Զուրաբ Մախարաձեն, որոնք կոպտորեն ոտնահարել են խաղաղ հավաքների ազատությունը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերի ժամանակ։

«Մենք շարունակում ենք անհանգստացած մնալ Վրաստանում մարդու իրավունքների ոտնահարման և հակաժողովրդավարական գործողություններով և կդիտարկենք լրացուցիչ գործողություններ։ Միացյալ Նահանգները միանշանակ աջակցում է վրացիների՝ ազատ հավաքների, խոսքի և մյուս հիմնարար իրավունքները՝ առանց բռնության, ահաբեկման կամ ճնշելու վախի»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

Վրաստանից արձագանքել են, որ այդ անձանց դեմ սահմանված ԱՄՆ պատժամիջոցները միջամտություն են երկրի խորհրդարանական ընտրություններին

«Այս պատժամիջոցները վիրավորանք է ոստիկանության նկատմամբ, մի կողմից՝ վիրավորանք հաստատության համար, մյուս կողմից, և փորձ՝ ազդելու վրաց ժողովրդի ընտրության և կամքի վրա, երրորդ կողմից՝ սա միջամտություն է Վրաստանի ընտրություններին»,- ասել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular