ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կսահմանվեն վարչական պատասխանատվության նոր միջոցներ՝ կապված կենսանվտանգության և կենսապահովության ոլորտների հետ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Առողջապահության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Կենսանվտանգության և կենսապահովության մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Նշված օրենքը սահմանում է Հայաստանի կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում պետական կարգավորման իրավական դաշտը: Մինչ օրս ոլորտը կարգավորվել է մի քանի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով, որոնցում բացակայում են Սահմանադրության 6-րդ հոդվածով ամրագրված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար անհրաժեշտ իրավական հիմքերը: Բացի այդ, մինչ օրս որևէ պատասխանատվություն նախատեսված չէր կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում սահմանված պահանջները խախտելու համար:

Օրենքի ընդունմամբ կկարգավորվեն Հայաստանում կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի կառավարման իրավական հիմքերը և կենսաբանական վտանգների, ռիսկերի ու սպառնալիքների հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման հետ կապված հարաբերությունները։ Առաջին անգամ համապարփակ և համակարգված ձևով սահմանվել են նշված ոլորտը կարգավորող օրենսդրության հիմնական հասկացությունները և սկզբունքները, սահմանվել են Հայաստանի համար կենսաբանական հիմնական վտանգները և սպառնալիքները:

Օրենքով նախատեսվում է կարգավորել կենսաբանական վտանգների, ռիսկերի ու սպառնալիքների հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման հետ կապված հարաբերությունները։ Նախարարությունը հանրային քննարկման ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ կարծիք է հայտնում, որ առաջարկվող օրենքի ընդունումը կարևորագույն առաջընթաց կլինի Հայաստանի Հանրապետության համար՝ կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում միջազգային համագործակցության շրջանակում իրավական հիմքեր ապահովելու տեսակետից: Կնպաստի մեր երկրի տարածքում ոլորտի բոլոր տեսակի հարաբերությունների կանոնակարգմանը, կենսանվտանգության և կենսապահովության միջազգային և տեղական պահանջների կատարմանը։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նաև լրացնել օրենսդրական բացերը և ստանալ իրավակարգավորումների համալիր և համապարփակ շրջանակ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կսահմանվեն վարչական պատասխանատվության միջոցներ վարչական իրավախախտումների համար, մասնավորապես՝ Հայաստանի տարածքում գործող կենսաբանական ռեֆերենս լաբորատորիաների տարածքներ առանց թույլտվության՝ ՀՀ, օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց մուտքի, կառավարության կողմից սահմանված կենսանվտանգության և կենսապահովության պահանջները խախտելու, Հայաստանում կենսանվտանգության և կենսապահովության համակարգում ներառված, ախտածինների հետ աշխատող անձանց կողմից կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի լիազոր մարմնին իրենց գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը խախտելու, առանց կենսանվտանգության և կենսապահովության ոլորտում լիազոր մարմնի կողմից վարվող ռեեստրում հաշվառվելու՝ ախտածինների հետ աշխատելու, սահմանված գործածության և կենսանվտանգության ապահովման կարգի խախտմամբ կենսատեխնոլոգիաներ կիրառելու համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular