ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թվային խոցելիության անդունդին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեխնոլոգիական առաջընթացը լիովին նոր իրողություններ է ստեղծել ամբողջ աշխարհի, այնպես էլ մեր թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական կյանքում։ Ըստ այդմ, թվային հարթակները գրեթե անփոխարինելի նշանակություն են ձեռք բերել մարդկանց կյանքում։ Արդեն չկա մի ոլորտ, որտեղ թվային միջավայրը ներթափանցած չլինի՝ մարդկանց անձնական հարցերից սկսած, պետական անվտանգությանն առնչվող համակարգերով վերջացրած։ Ու ինչքան թվային ոլորտը հեշտացնում է մարդկանց կյանքը, նրանց նոր գործիքներով ու հնարավորություններով է օժտում, այնքան էլ նոր վտանգներ ու խոցելի միջավայր է ստեղծում։

Նաև միջազգային փորձն է ցույց տալիս, թե կիբերտարածության շրջանակներում ինչ վտանգավոր գործընթացներ կարող են խմորվել։ Հարձակումների թիրախ կարող են դառնալ ոչ միայն մարդկանց անձնական տվյալները, այլև մարդկային կենսագործունեության համար այնպիսի կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ, ինչպիսիք են, օրինակ՝ ջրամատակարարման համակարգերը, էներգետիկ ցանցերը, տրանսպորտային համակարգը, առողջապահական համակարգը և այլն։ Կիբերտարածությունն իսկապես դարձել է պետության համար կենսական նշանակություն ունեցող տարածք, սակայն այդ միջավայրում առկա վտանգների մարտահրավերը մեզանում անտեսվում է կամ առնվազն ճիշտ չի գնահատվում։ Ու կիբերտարածությունում առաջ եկած խոցելիությունից օգտվում են հանցագործներն ու մեր թշնամիները։

Պետության ու քաղաքացիների թվային անվտանգության ապահովմանն ուշադրություն դարձնելու փոխարեն ՀՀ իշխանությունները կենտրոնացել են ընդդիմադիրներին օրուգիշեր գաղտնալսելու ու հետապնդելու վրա։ Այնինչ անհրաժեշտություն կա կենտրոնանալ Հայաստանի կիբերանվտանգության ամրապնդման վրա։ Եվ Արցախյան պատերազմն իսկապես ցույց տվեց, որ կիբերտարածությունում պաշտպանությունը բազմաթիվ խոցելի տեղեր ունի։ Դա է պատճառը, որ ադրբեջանական հաքերային խմբերը ՀՀ քաղաքացիներին վերաբերող մեծ քանակությամբ տվյալներ հրապարակեցին (օրինակ՝ անձնագրի տվյալներ, անուններ, հասցեներ, «կովիդի» թեստերի տվյալներ և այլն) և մուտք գործեցին ՀՀ պետական կառույցների տվյալների բազաներ, հասանելիություն ունեցան փաստաթղթերի ու ջարդեցին կարևոր պաշտոնական կայքէջեր։ Բայց ամենավատն այն է, որ, ըստ որոշ տվյալների, Pegasus կիբերզենքն օգտագործվել է Հայաստանում բարձրաստիճան անձանց դեմ (այդ թվում՝ 44-օրյա պատերազմի օրերին), որոնց թվում եղել են ռազմական վերնախավի և կառավարության ներկայացուցիչներ։

Լրտեսական ծրագրի թիրախում են եղել նաև ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ինֆորմացիայի տիրապետող անձինք։ Այս դեպքերն իսկապես մտահոգիչ են հատկապես ներկա պայմաններում, երբ պատերազմական գործողություններն ու պրոպագանդան իրենց արտացոլումն են գտնում նաև կիբերտիրույթում։ Կիբերզենքերի միջոցով հնարավոր է նույնիսկ գլոբալ հարցեր լուծել, ինչը մեծ առավելություն է տրամադրում հակամարտության մեջ գտնվող այն կողմին, որը տիրապետում է այդ զենքին։ Բազմաթիվ երկրներ մեկը մյուսի հետևից կիբերպաշտպանության հատուկ ստորաբաժանումներ են ստեղծում։ Ու պատահական չէ, որ Ադրբեջանն Իսրայելից կիբերզենքեր ձեռք բերելու հետ մեկտեղ, իսրայելական մասնագետներին հրավիրում է իր մոտ ադրբեջանցի մասնագետներ պատրաստելու համար։

Հայաստանը ռազմական սպառազինություն ձեռք բերելու հետ մեկտեղ պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի նաև կիբերզենքերի տիրապետելու թեմային։ Ու շատ կարևոր է նաև գործընկերներ գտնել ու օգտվել այլ երկրների փորձից։ Իսկ հարկ եղած դեպքում անհրաժեշտ է նաև մեծ գումարներ ներդնել այս ոլորտում։ Մյուս կողմից էլ՝ թվային տարածությունում ակտիվացել են հանցագործները, որոնք հիմնականում խարդախությունների են դիմում, մարդկանցից գումար են կորզում և ապատեղեկատվություն են տարածում իրենց նպատակներին հասնելու համար։ Իհարկե, շատ կարևոր է հանրության իրազեկումը, մարդկանց շրջանում թվային գրագիտության բարձրացումը, որ քաղաքացիները չդառնան հարձակումների, խարդախությունների ու ապատեղեկատվության զոհ, բայց հաճախ խնդիրը քաղաքացիների թվային գրագիտությունից դուրս է։

Եթե, օրինակ՝ քաղաքացու բանկային հաշիվը հաքերները ջարդել են ու յուրացրել գումարները, ապա այդ քաղաքացին տվյալ դեպքում ոչինչ անել չի կարող, թեման պետության և ՏՏ մասնագետների տիրույթում է։ Բավարար չէ, որ մի քանի փորձագետներ մեկնաբանություններ կամ պարզաբանումներ տան, և համարվի հարցը լուծված։ Այս հարցում ևս համակարգային մոտեցում է անհրաժեշտ, այն է՝ ստեղծել կիբերանվտանգության զարգացման միջավայր, որի պայմաններում չարագործներն ու թշնամական հաքերային խմբերը ուղղակի կձախողվեն։ Գլխավոր խնդիրներից մեկն էլ համապատասխան մասնագետների պատրաստումն է։ Անգամ ԿԲ նախագահն էր խոստովանել, որ մեր ԿԲ համակարգը խոցելի է, անվտանգության մասնագետների սուր պակաս կա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular