ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարդան Հարությունյանը վստահեցնում է, որ մաքսային ստուգումներն ավելի հասցեական են դարձել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը ներկայացրեց անցած ամիսների ընթացքում կոմիտեի վարչարարական նախաձեռնությունները: Նա ընդգծեց, որ ընդլայնվել է մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդի կիրառությունը, որի տեսակարար կշիռը հասել է 68 տոկոսի։ «2016թ. դեկտեմբերի 1-ից գործում է մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգը՝ ապահովելով հայտարարատուի ժամանակի խնայողություն, մա քսային մարմնի պաշտոնատար անձանց եւ հայտարարատուի միջեւ շփման եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցում։ Այս ընթացքում էլեկտրոնային եղանակով ներկայացվել է մաքսային արժեքի շուրջ 7 հազար 120 հայտարարագիր։ Կառավարության որոշման համաձայն՝ էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրում կարող է իրականացնել տնտեսվարող սուբյեկտն իր գրասենյակից՝ չունենալով մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հարությունյանը:

Նա հավելեց, որ ֆիզիկական անձանց կողմից թեթեւ մարդատար ավտոմեքենաների ներմուծման ժամանակ հնարավորություն է տրվել մաքսային արժեքի որոշման նպատակով օգտագործել տվյալ տրանսպորտային միջոցի ձեռքբերման շուկայի մասին համացանցում առկա տվյալները, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը հնարավոր է ճշտել տեղում՝ մասնագիտացված մաքսատան համակարգիչների միջոցով։ «Բարելավվել են նաեւ մաքսային հսկողության ընթացակարգերը։ Այդ նպատակով հսկողությունը հիմնականում տեղափոխվել է հետբացթողումային փուլ, ինչպես նաեւ մշակվել է ռիսկայնության աստիճանի գնահատման նոր համակարգ։ Ընթացակարգերի կատարելագործման արդյունքում հաստատված ռիսկերի չափանիշների հիման վրա արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվող սուբյեկտները տարբերակվել են ըստ ռիսկի ցածր, միջին եւ բարձր մակարդակի»,- մանրամասնեց ՀՀ ՊԵԿ նախագահը:

Նրա խոսքով`ավելի հասցեական են դարձել մաքսային ստուգումները, իրավասու գերատեսչություններից կամ այլ երկրների մաքսային մարմիններից կատարված ճշտումների հիման վրա իրականացված բազմակողմանի վերլուծությունից հետո են միայն մաքսային ստուգման նպատակով առանձնացվել բարձր ռիսկայնություն ունեցող կազմակերպությունները։ Ակնկալվում է, որ ռիսկերի կառավարման համակարգի ներդրումը հանգեցնելու է մաքսային մարմնի կողմից ֆիզիկական զննումների թվի էական կրճատմանն ու դրանց արդյունավետության բարձրացմանը։

Վեց ամիսների ընթացքում հետբացթողումային հսկողության վարչությունն իրականացրել է 13 մաքսային ստուգում։ Արդյունքում, լրացուցիչ հաշվարկվել են ավելի քան 530 մլն ՀՀ դրամի մաքսատուրք եւ հարկ։ Նույն վարչության կողմից վեց ամիսների ընթացքում հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման 93 դեպք, 11-ը՝ ԵԱՏՄ բեռների մասով։ Խախտումներն առավելապես վերաբերել են թմրանյութերի ներկրմանը, բեռների չհայտարարագրմանը կամ սխալ հայտարարագրմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular