ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեւան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել․ ինչ է հայտնի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանից Մոսկվա չվերթ իրականացնող «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը Աստրախանի օդանավակայանում ժամը 02:12-ին (Մոսկվայի ժամանակով 01:12-ին) հարկադիր վայրէջք է կատարել ուղևորի վատառողջ լինելու պատճառով։ Մեկնումը նախատեսված է 14:00-ին (Մոսկվայի ժամանակով 13:00-ին), ՏԱՍՍ-ին հայտնել է Աստրախանի օդանավակայանի ներկայացուցիչ Անաստասիա Գոլոդովան։

Նա պարզաբանել է, որ ուղևորին տեղափոխել են քաղաքային բուժհաստատություն։ Փոխադրողների ներկայացուցիչներն աշխատում են ուղևորների հետ՝ համաձայն Դաշնային ավիացիոն կանոնակարգերի:

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, հոսպիտալացված ուղեւորի մոտ սուր շնչառական վիրուսային վարակի նշաններ են եղել, այդ թվում՝ բարձր ջերմություն։ Տղամարդուն տեղափոխել են ինֆեկցիոն հիվանդանոց։ «ՀՌՎ նշաններ են հայտնաբերվել նաև նույն չվերթի մեկ այլ ուղևորի մոտ, սակայն նա հրաժարվել է հոսպիտալացումից», - ավելացրել են մամուլի ծառայությունից։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular