ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն ամենակարևոր տեղում պետք է լինեն, իսկ Արևմուտքը չունի անվտանգային այն պրոդուկտը, որ կարող է տալ Հայաստանին. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության տնօրեն Ռիչարդ Մուրը Բաքու է այցելել։ Նրա հանդիպումների վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվում, նշել են միայն, որ Մուրը դասախոսություն է կարդացել ADA համալսարանում:

Բրիտանական հատուկ ծառայության տխրահռչակ ղեկավարի այցը հաջորդում է ընդամենը մեկ շաբաթ առաջ տեղի ուենցած արտառոց մի իրադարձության։ Ռիչարդ Մուրն ու ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը համատեղ հոդված էին հրապարակել, նշելով, թե համաշխարհային կարգը «այնպիսի վտանգի տակ է, ինչպիսին մարդկությունը չի տեսել «սառը պատերազմից» ի վեր»։ Հոդվածը՝ երկու ստորագրությամբ, հրապարակվել է Financial Times-ում, նախկինում նման բան երբեք չի հրապարակվել:

Անգլոսաքսոնական երկու տերությունների հատուկ ծառայությունների ղեկավարների խոսքով, Լոնդոնը և Վաշինգտոնն ակտիվորեն համագործակցում են միասնական ճակատ ստեղծելու համար՝ «դիմադրելու» Ռուսաստանի ագրեսիվ մղումներին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նվաճողական պատերազմին Ուկրաինայում:

Արևմուտքը չափազանց վաղուց է ցանկանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել Հարավային Կովկասում, իսկ Մեծ Բրիտանիան հիմնական շահագրգիռ կողմերից է։ Ռիչարդ Մուրի այցն էլ լիովին տեղավորվում է Հարավային Կովկասում նոր էսկալացիա հրահրելու՝ Արևմուտքի քայլերի մեջ։

Ի վերջո, ո՞վ է Ռիչարդ Մուրը։ Բրիտանական MI6-ի ղեկավարի պաշտոնում նա նշանակվել է 44-օրյա պատերազմից հաշշված ամիսներ առաջ՝ 2020 թ. հուլիսին, իսկ 2020 թվականի նոյեմբերի 11-ին, պատերազմի ավարտից հետո Ռիչարդ Մուրը ժամանել էր Անկարա և հանդիպել Էրդողանի խոսնակ և խորհրդական Իբրահիմ Քալընի հետ: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում էր, որ նրանք քննարկել էին «վերջին դեպքերը Լեռնային Ղարաբաղում և Լիբիայում»: Ռիչարդ Մուրը 2014-18 թթ եղել դեսպան Թուրքիայում, 90-ականներին էլ եղել է այդ դեսպանատան աշխատակից՝ ոչ դեսպանի կարգավիճակով։ Թուրքական լրատվամիջոցներում հաճախ է նշվում, որ նա Էրդողանի մտերիմ ընկերն է, անգամ 2016 թ. հեղաշրջման ժամանակ մեծ աջակցություն է ցուցաբերել Էրդողանին՝ անձամբ մեղադրել Գյուլենին։ Թուրքական ընդդիմադիր մամուլն էր մշտապես նշում է, թե հենց Մուրն է աջակցել Էրդողանի առաջխաղացմանը։

2022 թ. դեկտեմբերի 16-ին Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Ռիչարդ Մուրին: Դրանից ամիսներ առաջ էլ Հայաստան էր եկել ԿՀՎ տնօրեն Բերնսը։ Ռիչարդ Մուրի հետ Փաշինյանը հանդիպել էր նաև այս տարվա փետրվարին, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։

Փաստացի, Արևմուտքն արդեն անցել է Հարավային Կովկասը միջից պայթեցնելու գործնական քայլերին, և բրիտանական գլխավոր հետախույզի այցը դրա վառ ապացույցն է։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը բազմիցս նշել է, որ Հայաստանի գործող իշխանությունները դարձել են Արևմուտքի խամաճիկը, դրվել հեռակառավարման վրա, իսկ Արևմուտքն ամենևին էլ ցանկություն չունի պաշտպանելու Հայաստանի շահերը, ավելին, Արևմուտքը Հարավային Կովկասում օտար մարմին է։ «Սա վտանգավոր խաղ է Հայաստանի համար, բայց խաղացող կողմը Հայաստանի ղեկավարությունը չէ։ Հայաստանի ղեկավարությունը դրվել է հեռակառավարման վահանակի վրա, ղեկավարողը նստած է այլ դեսպանատանը»,- ասել էր Կարապետյանը։

Գեներալ-մայորը զգուշացրել էր, որ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն ամենակարևոր տեղում պետք է լինեն, իսկ Արևմուտքը չունի անվտանգային այն պրոդուկտը, որ կարող է տալ Հայաստանին: «Անձնական համակրությունները մի կողմ, պետք է ռեալ գնահատեն իրավիճակը»,- նշել էր «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Հայաստանի գործող իշխանություններն էլ ոչ թե Արևմուտքի հրահանգները կատարում են ՀՀ անվտանգությունը ապահովելու, այլ Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացելու համար։ Թե դա ինչ հետևանքներ կունենա Հայաստանի համար, պարզ է յուրաքանչյուրին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular