ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի ԶՈՒ-ն գնդակոծել է Բելգորոդը, հարվածներ են եղել բնակելի թաղամասերին․ իրավիճակը՝ ՌԴ-ում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելգորոդը կրակի տակ է ընկել, հարվածել են բնակելի տարածքներին։ Այս մասին հայտարարել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Նրա խոսքով՝ հրետակոծությունից հետո տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ավտոմեքենաները հրդեհվել են և հարվածել բնակելի տարածքներին։ SHOT-ը հայտնել է, որ կրակոցներից հետո հրդեհ է բռնկվել բնակելի շենքում։ Դատելով դեպքի վայրից նկարահանված կադրերից՝ հարվածի հետեւանքով գրեթե ամբողջությամբ ավերվել են տան պատուհանների տակ կայանված երկու մեքենաներ

Մինչ այս Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Բելգորոդի շրջանի մայրուղին։ Արդյունքում չորս մարդ վիրավորվել է։ Մայիսի 12-ին Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով շենքի 10 հարկ է փլուզվել։ Տուժածներին դուրս բերելու և փլատակների մաքրմանը ներգրավվել է քաղաքային ողջ տեխնիկան։

Այս ֆոնին ՄԱԿ-ը դեմ է արտահայտվել քաղաքացիական օբյեկտների վրա ցանկացած հարձակման:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular