ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ագրեսիայից երկու տարի անց իշխանությունը չի հայտնում զոհերի անունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայից երկու տարի անց էլ Հայաստանի իշխանությունները չեն բարեհաճում հայտնել Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհվածների անունները։ Ավելին, ոչ կառավարությունը, ոչ պաշտպանության նախարարությունն այս տարի հարկ չեն համարել հիշատակելու զոհված զինծառայողներին։ Եռաբլուր այցի մասին ընդհանրապես ավելորդ է խոսել։

2022 թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմը 224 զոհ տվեց, կորցրեց 494 քառակուսի կիլոմետր տարածք Ջերմուկում, Գեղարքունիքում և Սյունիքում։ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն այն ժամանակ հայտարարում էր, թե ադրբեջանական ուժերը կհեռանան՝ մնալով առանց մատակարարման։ Ադրբեջանցիները ոչ միայն չեն հեռացել, այլև ավելի են ամրապնդվել տարածքում։

44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանն անցնում էր Ջերմուկից 12 կմ հեռավորությամբ, 2022 թ. սեպտեմբերից հետո հեռավորությունը 4,5 կմ է։ Սահմանազատման ու սահմանագծման գործընթացում էլ նորություն չկա, ՀՀ ինքնիշխան տարածքը գտնվում է թշնամու տիրապետության տակ, իսկ գործող վարչախումբը մոռացության է մատնել զոհերին։ 

Նարինե Հարությունյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular