ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ պատահար. փորձել են կուրացնել Պետերբուրգի օդանավակայանից թռչող ինքնաթիռի անձնակազմին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ


Անհայտ անձինք փորձել են կուրացնել Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանից թռչող ինքնաթիռի անձնակազմին, Telegram ալիքում հայտնել է ՆԳՆ տարածքային շտաբի մամուլի ծառայությունը։

Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան Մոսկվայի ժամանակով 00:45-ի սահմաններում։ Լազերային ճառագայթ է ուղարկվել Չելյաբինսկ թռչող Boeing 738 ինքնաթիռին։

«Ինքնաթիռը սովորականի պես օդ է բարձրացել, անձնակազմը չի կուրացել: Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել հարձակվողներին բերման ենթարկելու համար»,- հայտնել են ՆԳՆ գլխավոր վարչությունից։

Քրեական գործ հարուցելու հարցը որոշվում է:


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular