ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեխան հոր մեքենայից ընկել է ճանապարհին ընթացքի ժամանակ. ՌԴ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Երեխան հոր մեքենայից ընկել է ճանապարհի վրա, ընթացքի ժամանակ, գրում է Qostanay.TV-ն Gazeta.Ru-ին հղումով։

Տյումենի բնակիչը որոշել է իր երեխաներին՝ երեքամյա Ստեֆանին և հինգամյա Սամուիլին, մանկապարտեզից հետո զբոսանքի տանել։ Երկու երեխաներն էլ մեքենայի նստատեղերում էին և ամրացված էին։

Սակայն շրջադարձերից մեկում փոքրիկ Ստեֆանը մեքենայից դուրս է թռել ուղիղ ճանապարհի վրա։ Բարեբախտաբար ընտանիքի հետևից ընթացող մեքենաները կարողացել են արգելակել, և տղան չի տուժել։

Նրա հայրը չի հասկանում, թե ինչպես է դա եղել։ Ու թեև փոքրիկի հետ ամեն ինչ կարգին է, տեսուչները որոշել են պատժել հայրիկին՝ երեխաների տեղափոխման կանոնները խախտելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular