ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Bayraktar-ի ու Predator-ի անալոգը». Հնդկական FWD 200B անօդաչու թռչող սարքը կատարել է իր առաջին թռիչքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2024 թվականի սեպտեմբերի 3-ին հնդկական Flying Wedge Defense and Aerospace (FWDA) ընկերությունը հայտարարել է իր FWD 200B անօդաչու թռչող սարքի առաջին հաջող թռիչքի մասին։ Այն դիրքավորվում է որպես ամերիկյան Predator անօդաչու թռչող սարքի և թուրքական Bayraktar-ի անալոգ և կկատարի նմանատիպ առաջադրանքներ, գրում է Topwar.ru-ն։

Այդ անօդաչու թռչող սարքը համալրված է հետախուզական առաքելությունների համար օպտիկական սարքավորումներով և հրթիռային հարվածների և ռմբակոծման համար նախատեսված զենքի համակարգերով։ 5 մետր թևերի բացվածքով և 3,5 մ երկարությամբ FWD 200B-ն ունի կոմպակտ կառուցվածք: Նրա առավելագույն թռիչքային քաշը 102 կգ է, իսկ օգտակար բեռնվածությունը 30 կգ։ Սարքի աշխատանքային բարձրությունը 3700 մ է, առավելագույնը 4600 մ,  միջին արագությունը 152 կմ/ժ, առավելագույնը 250 կմ/ժ։ Թռիչքի համար պահանջվում է նվազագույնը 300 մ երկարությամբ թռիչքուղի: Անօդաչուն կարող է օդում մնալ 7 ժամ և հաղթահարել մինչև 800 կմ հեռավորություն։

Ինչպես պարզաբանել է FWDA-ն, այդ ազգային անօդաչու թռչող սարքի մշակումն առանձնահատուկ նշանակություն ունի` կապված թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքի վերաբերյալ բանակցությունների ձախողման և ամերիկյան Predator-ների ձեռքբերման գործարքը երկու տարով հետաձգելու հետ։

Նշվում է, որ FWD 200B-ի աերոդինամիկ կառուցվածքը, շարժիչը, կառավարման համակարգերը և էլեկտրոնիկան մշակվել են տեղում FWDA ընկերության կողմից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular