ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄԷ-ն չի նախատեսում վերսկսել F-35 կործանիչների ձեռքբերման շուրջ բանակցություններն ԱՄՆ-ի հետ. Reuters

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ


Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները չեն նախատեսում վերսկսել F-35 կործանիչների ձեռքբերման շուրջ բանակցություններն ԱՄՆ-ի հետ՝ անկախ այն բաննից, թե ով կդառնա այդ երկրի նախագահը նոյեմբերին կայանալիք ընտրություններից հետո: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության աղբյուրին:

Այսպես՝ անանուն բարձրաստիճան պաշտոնյան գործակալության հետ հարցազրույցում նշել է, որ 2021 թվականին գործարքի կնքմանը խանգարող հանգամանքները մնում են նույնը: Նա հավելել է, որ ԱՄԷ-ի կառավարությունն առայժմ չի նախատեսում շարունակել քննարկումներն ԱՄՆ-ի հետ:

Նրա խոսքով՝ այս հարցի վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր տեխնիկական պահանջներով, գործառնական սահմանափակումներով, ինչպես նաև ծախսերի և օգուտների գնահատմամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular