ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել․ միայն ԱՆԻՖ-ում 10 միլիարդ դրամից ավելի գումար է վատնվել․ Աննա Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«ՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել»,-   5-րդ ալիքի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ 

Պատգամավորը, որպես կոռուպցիոն սխեմայի մի օրինակ, ներկայացրել է ԱՆԻՖ-ի հետ կատարվածը։

«Կառավարության կողմից արդեն լուծարված ԱՆԻՖ-ում 10 միլիարդ դրամից ավել գումար է վատնվել, սակայն որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, բացի այդ, աշխատակիցները տարեկան 30-40 միլիոն դրամ աշխատավարձ են ստացել»,- ասել է նա։

ՊՎԾ-նուսումնասիրություններ էր արել ԱՆԻՖ-ում՝ «Պետական հետաքրքրությունների ֆոնդ ընկերությունում» ու հայտարարել՝ պետությունից ստացված ֆինանսական միջոցները արդյունավետ չեն օգտագործել։ Այս առնչությամբ Աննա Գրիգորյանը նշել է․

«ԱՆԻՖ-ում մարդիկ անհասկանալի շատ բարձր աշխատավարձ են ստացել,  շատ բարձր պարգևավճար։ Սա էլ հերիք չէ՝ իրենց հիմնական գործառույթները շատ խոշոր գումարով արտապատվիրակել են ինչ-որ միջազգային կազմակերպությունների, որ իրենց փոխարեն ֆինանսական աուդիտ անեն, խորհրդատվություն անեն և այլն:Միայն մեկ միլիարդ դրամ է ծախսվել հանրային կապերի ծառայությունների մատակարարումների, խորհրդատվության, գործողումների վրա, ու հստակ որևէ զեկույց չկա, թե ուր են գնացել, այդ մատակարարող կազմակերպություններն ովքեր են: Ի միջի այլոց, հիմնական պրոցեսները ԱՆԻՖ-ի դուստր հիմնադրամի միջոցով են արել, ես միայն խոսում եմ ԱՆԻՖ-ի հիմնական հիմնադրամի մասին՝ իմ նշած աշխատավարձերով և պարգևավճարներով»,- ասել է Գրիգորյանը։

Նա նշել է՝  գործ է հարուցվել, սակայն մեղադրյալ դեռ չկա․

«Պատկերացրեք, որ ընդդիմադիր հայացքներով որևէ մեկը 10 դրամ այս կողմ,  այն կողմ տարբերությամբ հաշվետվություն ներկայացներ․․․ տեղում կկալանավորեին: 10 միլիարդ դրամի վատնում է իրականացվել, ու դրա համար 1,5 տարի անց ոչ մեկը մեղադրյալ չէ: Ավելին, տվյալ կազմակերպության ղեկավարը բարեհաջող ընտրվել է քաղաքապետ»։  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular