ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը դիտարկում է դեպի ԱՄՆ ուրանի, տիտանի և նիկելի արտահանումը դադարեցնելու հարցը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը չի բացառում, որ կսահմանափակի ուրանի, տիտանի և նիկելի արտահանումն ԱՄՆ, սակայն մինչև կտրուկ քայլերի անցնելը՝  ուշադիր կվերլուծի դրա  հնարավոր հետևանքները, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Պատժամիջոցների դեմ մեր հակաքայլերը կարող են շատ տարբեր լինել։ Այն, որ ուրանի, տիտանի և նիկելի արտահանման հարցը հրապարակայնորեն քննարկվում է, արդեն իսկ ազդակ է»,- ասել է Ռյաբկովը։

Նրա խոսքով՝ երկրի  նախագահն ու կառավարությունը զգացմունքային որոշումներ չեն ընդունի այս հարցում, սակայն, միևնույն է,  ոչ մի կոշտ պատասխան քայլ չի կարելի բացառել։

«Ռուսաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի շրջանակում ԱՄՆ-ն և նրա սատելիտները տնտեսական ագրեսիա  են իրականացնում, համապատասխանաբար, մեր պատասխաններն էլ առավելագույնս խիստ պետք է լինեն»,- ասել է նա։

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանն առաջարկել է դիտարկել արտաքին շուկա ուրանի, տիտանի և նիկելի մատակարարման սահմանափակումների հարցը, բայց այնպես, որ դա  վնաս չհասցնի Ռուսաստանի տնտեսությանը։ Համապատասխան հանձնարականը նա տվել է երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular