Իրանը հետազոտական արբանյակ է ուղարկել տիեզերք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը ուղեծիր է դուրս բերել «Չամրան-1» հետազոտական արբանյակը, որի հիմնական գործառույթը ուղեծրային մանևրման տեխնոլոգիայի փորձարկումն է, այս մասին իր կայքում հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:
«Այսօր առավոտյան Չամրան-1 հետազոտական արբանյակը տիեզերք է արձակվել Qaem-100 հրթիռի միջոցով և հաջողությամբ մտցվել ուղեծիր 550 կիլոմետր բարձրության վրա»,- ասվում է պաշտոնական` sepahnews.ir լրատվական կայքում հրապարակված զեկույցում։