ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք՝ Երևանում․ բազմաբնակարանային շենքի հիմնական պատը մասամբ փլուզվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ սեպտեմբերի 15-ի երեկոյան տեղացած հորդառատ անձրևի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի 20/3 նախկին հանրակացարանային շենքի մի պատը մասմաբ փլուզվել է, իսկ մի մասն էլ փոքր միջամտության դեպքում կփլուզվի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրական վտանգ ներկայացնող, կախված վիճակում գտնվող քարերը զգուշորեն հանել և իջեցրել են։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերությունների Երևանի ԳԳՄ-ի վթարավերականգնողականի աշխատակիցները, ովքեր փլուզման հետևանքով վնասված գազախողովակը նորոգեցին և գազամատակարարումը վերականգնեցին։

Դեպքի վայրում հավաքված բնակիչները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին․ «Շենքի այս հատվածում նախկինում գտնվում էին զուգարանները և դեռ այն ժամանակից միշտ կոյուղատարերի ու ջրի խնդիր էր լինում։ Դեռ այն ժամանակներից ջուրը ներսից լցվել է պատերի արանքը, թուլացրել ու հիմա էլ անձրևը դրսից է թուլացրել և տեսնում են հետևանքը։ Հուսով ենք, որ Երևանի քաղաքապետարանն ու Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը ամրակայման աշխտանանքներ կսկսեն, հակառակ դեպքում շենքի այս հատվածը ամբողջությամբ կփլուզվի»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular