ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարել են եկեղեցուն կից շինություն, շղթայով կապել մահճակալից․ մանրամասներ գործարարի կնոջ առևանգման դեպքից

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, Ոստիկանության և ԱԱԾ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռանարկված նպատակային միջոցառումների, իրավապահ մարմինների սերտ գործակցության արդյունքում բացահայտվել է սեպտեմբերի 4-ին կատարված կնոջ առևանգման դեպքը։

Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք, հանդիսանալով առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված հանցավոր կազմակերպության մասնակիցներ, նպատակադրվել են շահադիտական դրդումներով և պահանջ ներկայացնելու նպատակով կազմակերպել վերոնշյալ կնոջ առևանգումը:

Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով նրանցից մեկը՝ Վ․Ի․-ն, նշված կազմակերպության անդամներին տեղեկություններ է տրամադրել կնոջ և վերջինիս ընտանիքի անդամների, ֆինանսական դրության, տեղաշարժի և գտնվելու վայրերի վերաբերյալ:

Հիշյալ անձինք, իրականացնելով հանցավոր կազմակերպության դերաբաշխմամբ իրենց վերապահված գործառույթները, 2024թ․ հունիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել են նախապատրաստական աշխատանքներ։ Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մտերիմից խնդրել են տրամադրել կրիպտոդրամապանակի հաշվեհամար՝ հիշյալ կնոջը առևանգելուց հետո պահանջված գումարը նշված հաշվեհամարին փոխանցելու նպատակով, մեկնել են Տավուշի մարզ և ուսումնասիրել կազմակերպության անդամներից մեկին պատկանող շինությունը, որտեղ պետք է պահվեր առևանգված անձը, վերջինիս ազատ արձակելու համար պահանջվելիք գումարն անխոչընդոտ ստանալու նպատակով, ԱՄՆ-ից մեծ գումար փոխանցվելու պատճառաբանությամբ, իրենց ծանոթին խնդրել են տրամադրել կրիպտոդրամապանակ, ինչպես նաև կատարել են գնումներ՝ առևանգված կնոջը պահելու ընթացքում վերջինիս և հսկողություն իրականացնող հանցավոր կազմակերպության մասնակցի համար:

2024 թ․ սեպտեմբերի 4-ին հանցավոր կազմակերպության՝ ինքնությունը դեռևս չպարզված չորս մասնակից, BMW մակնիշի՝ կեղծ համարանիշներով ավտոմեքենայով հետապնդել են հիշյալ կնոջը։

Նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, նրանցից երկուսը ՀՀ ԱԱԾ գրառմամբ հագուստներով, դիմակավորված, ներկայանալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ, մոտեցել են Երևան քաղաքի Աշտարակի խճուղում գործող «Սան Մարկո» լողավազանում իր հարազատների հետ գտնվող կնոջը և ԱԱԾ տեղափոխելու կեղծ պատրվակով, վերջինիս կամքին հակառակ, բռնություն գործադրելով, նրան ստիպողաբար նստեցրել են հիշյալ մեքենան ու տեղափոխել Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ազատամուտ մայրուղում գտնվող եկեղեցուն կից շինություն, որտեղ հանցավոր կազմակերպության մասնակից Ա․Մ․-ն, փախուստը կանխելու նպատակով, հսկողություն է իրականացրել մահճակալին ձեռնաշղթայված վիճակում պահվող կնոջ նկատմամբ:

Այնուհետև՝ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 04:20-ին, հանցավոր կազմակերպության մասնակից Ա․Ն․-ն, Բագրատաշեն սահմանային անցագրային կետով մեկնել է Վրաստանի Հանրապետություն, որտեղից ձեռք է բերել վրացական բջջային հեռախոսահամարներ։

Վերջինս դրանց Whatsapp և Telegram հավելվածներում գրանցել է անհատական հաշիվներ, որոնց միջոցով, կնոջը ազատ արձակելու պայմանով, վերջինիս ամուսնուն, WhatsApp հավելվածի միջոցով ուղարկելով ձեռք բերված «Բիթքոին» կրիպտոարժույթի դրամապանակի հաշվեհամարը՝ պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.550.520.000 ՀՀ դրամին համարժեք 4.000.000 ԱՄՆ դոլար:

Ձեռք բերված տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 7-ին հանցավոր կազմակերպության մասնակից Ա․Պ․-ն այցելել է առևանգված կնոջ պահման վայր և տրամադրել կազմակերպության մյուս անդամների կողմից նախապես ձեռք բերված սնունդը և անհրաժեշտ պարագաները:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջորդ օրը՝ սեպտեմբերի 8-ին, Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ազատամուտ մայրուղում գտնվող նշված շինությունում առևանգված կինը հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և ազատ արձակվել:

Հայտնաբերվել և ձերբակալվել են նաև հանցավոր խմբի անդամներից 4-ը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության հիշյալ 4 անդամներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 3-րդ մասի 1-ին կետով և 319-րդ հոդվածի (Հանցավոր կազմակերպությանը մասնակցելը) 1-ին մասով։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Նախաքննությունը շարունակվում է:

Միջոցեր են ձեռնարկվում՝ հանցավոր խմբի՝ ինքնությունը պարզված ևս մեկ անդամին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular