ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ում ոմանք ուզում են օր առաջ սկսել սահմանազատումը և չեն հավատում Իրանի անկեղծությանը․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է․

Հինգշաբթի օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում իշխող ուժի ակտիվը Նախաձեռնող խմբի նիստի շրջանակներում շարունակել է նախորդ թեմայի քննարկումը, որն անավարտ էր մնացել։ Հիշեցնենք, որ դեռ անցած շաբաթ ՔՊ-ն հյուրընկալել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, քննարկել արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Նախօրեի հավաքին էլ ուշագրավ հարցեր են շոշափվել։ Դիցուք, մինչ հայաստանյան արեւմտամետները վճռական պայքարի են ելել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով ու այդ նպատակով ստորագրահավաք նախաձեռնել, արտաքին գերատեսչության ղեկավարը թիմակիցներին ասել է, որ այս պահին ԵՄ-ին անդամակցության ժամանակը չէ: Նախ՝ այն պատճառով, որ դա երկար գործընթաց է եւ դեռ չի հասունացել, ու այնտեղ դեռ մեզ չեն սպասում, եւ երկրորդ` աշխարհաքաղաքական գործընթացների այս փուլում ոչ նպատակահարմար է։ 

ՔՊ-ականները կարծիք են հայտնել նաեւ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված դրույթների շուրջ, որ եթե ընդամենը երկու դրույթ է մնացել չհամաձայնեցված, ապա այդ դեպքում կարելի է գնալ կոմպրոմիսի, եթե գլխավորի շուրջ կայացել է համաձայնություն։ Բանն այն է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի հիմնական դրույթների վերաբերյալ համաձայնության չի գալիս, իսկ Փաշինյանի ակնարկած մյուս 14 դրույթը երկրորդական, ոչ նշանակալից, ոչ էական հարցերի շուրջ են, որոնցից մեկի մասին օրերս Փաշինյանը գաղտնազերծեց, այն է՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դրույթը։

Իսկ գլխավոր չհամաձայնեցված դրույթը, իշխանության ներթիմային զրույցների համաձայն, համարում են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին արձանագրության բացակայությունը՝ թվերի տեսքով։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հստակ գրեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանինը՝ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի պրահյան հանդիպումից հետո թեպետ բազում առիթներ է ունեցել պարծենալու, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սակայն պաշտոնական Բաքուն մինչ օրս որեւէ կոնկրետ հայտարարություն չի արել այդ մասին։

Փաշինյանի մատնանշած չհամաձայնեցված սկզբունքներից մեկն էլ տարաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանն է վերաբերում՝ կողմերի ինքնիշխանության իրավազորության հիման վրա։ Ադրբեջանը շարունակում է միջանցքային տրամաբանությամբ հարցը դիտարկել, ուշագրավ է, որ արտգործնախարարն այս համատեքստում կրկին ակնարկել է, որ նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք համաժողովից հետո մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով իր ակնկալիքները փորձի իրականություն դարձնել։ Ի դեպ, խորհրդարանում վերջին հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը չթաքցրեց, որ Ադրբեջանի առաջարկությամբ այդ դրույթը հանվել է պայմանագրի տեքստից։

Հայաստանն ուզում է նաեւ, որ պայմանագրում հստակ հիշատակում արվի այն իրավական փաստաթղթի մասին, որի հիման վրա կկատարվի դելիմիտացիայի գործընթացը, կամ կորոշվեն ՀՀ սահմանները: Բանն այն է, որ չնայած դեմարկացիայի եւ դելիմիտացիայի դրույթը պայմանագրից, ըստ էության, դուրս է բերվել, եւ կանոնակարգ է ստորագրվել, սակայն կողմերի ստորագրած կանոնակարգում որեւէ քարտեզ ամրագրված չէ, որը պետք է հիմք դառնա սահմանազատման գործընթացի համար։

Բայց մինչ դիվանագիտական հարթակներում կփորձեն լուծում գտնել, իշխանության ներսում մնացել են Փաշինյանի պրոպագանդայի տակ: Նախօրեի նիստի ժամանակ էլ Սյունիքից մի ՔՊ-ական խնդրել է, որ օր առաջ նաեւ Սյունիքում սահմանազատում անցկացնեն, ինչպես Կիրանցում, որ իրենք էլ կարողանան ապահով ու երջանիկ ապրել։ Փաշինյանի կուսակիցները հասկացել են, թե ինչ խոսույթից է նա հրճվում, եւ ինչ ասեն` նրա աչքը մտնելու համար:

Խոսվել է նաեւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին, դրանք ներկայացվել են որպես դաշնակցային, ջերմ հարաբերություններ։ Կասկածներ են հայտնել նաեւ «Զանգեզուրի միջանցքի» հարցով Իրան-Ռուսաստան կոշտ հռետորաբանության առիթով: ՔՊ-ականներից մեկն ասել է, որ չի հավատում Իրանի անկեղծությանը, նաեւ ենթադրել է, որ, հավանաբար, ՌԴ-ի դեմ Իրանի «կռիվը» նրա համար է, որ այդ ճանապարհն իր տարածքով անցնի, ինքը շահած դուրս գա։ Սակայն Արարատ Միրզոյանը հանգամանալից բացատրել է, որ խնդիրը միայն ճանապարհը չէ, այլ Հարավային Կովկասում` տարածաշրջանում ունեցած ազդեցությունը․ եթե Իրանն ընկրկի, այստեղ գերիշխող կդառնան Թուրքիան եւ Ադրբեջանը, ապա եւ՝ Արեւմուտքը, ինչն էլ փորձում է կանխել իրանական իշխանությունը։ Ի դեպ, մի կարեւոր կետ էլ է քննարկվել․ Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ բանակցվող խաղաղության պայմանագրում փախստականների վերադարձի վերաբերյալ դրույթ ներառված չէ։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular