ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Աշունը նրանցից կհարցնի». Հայաստանում ավարտվում են ընդդիմության արձակուրդները, շուտով հանրահավաքներ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում կրկին սոցիալական բունտ է սպասվում, գրում է  eadaily.com-ը: Հանրահավաքներ նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի վերջին, ընդդիմությունը հույս ունի, որ դրանք «շատ զանգվածային» կլինեն։ Միաժամանակ, հանրահավաքները կարող է ղեկավարել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Այնպես որ քաղաքական հայկական աշունը բոլոր առումներով շատ թեժ է սպասվում։ Ինչի մասին էլ, ըստ էության, գրել է «Ընկեր գեներալ» հեռագրային ալիքը վերլուծելով ընդդիմության հեռանկարները.

«ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ԵՐԵՔ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ.

Ժամանակն է գնահատել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հեռանկարները: Նշաններ կան, որ բողոքի ցույցերի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը սեպտեմբերի 22-ին Երևանի մարզահամերգային համալիրում հայտարարված մեծ հավաքին մոտենում է միանգամից երեք կորուստով։

Դրանցից առաջինը քաղաքական շտաբի բացակայությունն է։ Նրա ստեղծման գաղափարը ի սկզբանե էր կասկածելի: Քաղխորհուրդը իմաստ ունի միայն մեկ դեպքում. եթե բազմաթիվ տարբեր քաղաքական ուժեր, և անհրաժեշտ է նրանց համակարգում:

Բայց գարնանից աշուն շատ քաղաքական գործիչներ են տարբեր պատճառներով անջատվել այդ շարժումից։ Ազգային արմատականներ, Վարդան Ղուկասյանի, Հայկ Մարությանի կողմնակիցներ՝ նրանք քիչ թե շատ այն նկատելիներից մի քանիսն են, ովքեր մի կողմ են քաշվել։ Այսինքն քաղխորհրդի իմաստ չկա։ Այս իրավիճակում պետք էր ընդհանրապես հեռու մնալ բոլոր քաղաքական գործիչներից, գտնել ոչ հրապարակային խորհրդատուներ և ուղղակիորեն հույսը դնել ժողովրդի, այլ ոչ թե կուսակցությունների և շարժումների վրա: Անգամ կարելի է ասել, որր քաղխորհրդի ստեղծման հռչակումն ինքնին նշանակում էր ժողովրդի մի մասի մոտ վստահության կորուստ։

Բագրատ Սրբազանի երկրորդ կորուստը ծրագրի բացակայությունն է: Շատերն են դադարել հասկանալ այդ խորհրդավոր, ինտրիգային «հավաքի կանչերը», ասում են եկեք ու կիմանաք ամեն ինչ։ Ոչ, հիմա մարդիկ կգնան միայն այն բանից հետո, երբ իմանան, թե ինչի են գնում: Բավական ժամանակ է անցել և՛ ռազմավարություն, և՛ մարտավարություն մշակելու համար։ Բայց ոչ ոք չի հավատում, որ իշխանությունն ինքնըստինքյան կընկնի, ու Նիկոլը կլքի իր պաշտոնը։

Իսկ երրորդ կորուստը ժամանակն է։ Կիրանցի և Ոսկեպարի բռնաբարությունը կանխելու համար հնարավոր էր Երևանին կանչել Տավուշ, կարելի էր Տավուշին կանչել Երևան իշխանությունների աշխատանքն արգելափակելու համար: Դա չարվեց: Բողոքի բաց թողնված հնարավորություններն աշխատում են ռեժիմի ամրապնդման համար։ Ավելի լավ է ընդհանրապես ոչինչ չանել, քան խոստանալ, սպառնալ, ոտքի հանել մարդկանց և չանել ոչինչ:

Այս աշունը վերջինը կլինի կամ Նիկոլի, կամ Բագրատի համար։ Կամ-կամ: Բավական է կորուստներ ունենալ, ձեռքբերումներ են պետք»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular