Քամալա Հարրիսը բանավեճից հետո ավելի է առաջ անցել Դոնալդ Թրամփից․ մանրամասներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔամալա Հարրիսը բանավեճից հետո ավելի է առաջ անցել Դոնալդ Թրամփից։
Հրապարակվել են «Reuters/Ipsos»-ի հարցման տվյալները:
Միացյալ Նահանգների փոխնախագահ Հարրիսը Թրամփից առաջ է հինգ տոկոսային կետով՝ 47%-ն ընդդեմ 42%-ի։
Հարցվածների մոտ 52%-ը նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահը համոզիչ տեսք չի ունեցել բանավեճում, մինչդեռ հարցվածների 21%-ն է նույնն ասել ԱՄՆ փոխնախագահի մասին։
Նախորդ հարցման համաձայն (օգոստոսի 29-ին)՝ Հարրիսը Թրամփից առաջ է եղել չորս տոկոսային կետով՝ 45%-ն ընդդեմ 41%-ի: