ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


3 երեխուն թողեց, գնաց ու չեկավ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Տղաս պայմանագրային զինծառայող էր, երբ ասացի՝ դուրս արի, ասաց՝ չէ, մամա ջան, չեմ կարա, բա մեր երկիրն ո՞վ պահի, ես գնում եմ, որ դուք հանգիստ քնեք»,- այսօր՝ սեպտեմբերի 13-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Oragir.News-ի հետ զրույցում ասաց ուղիղ 2 տարի առաջ Ջերմուկի դիրքերում զոհված հերոս Գրիգոր Կիրակոսյանի մայրը՝ Արշալույս Գալստյանը:

Կյանքով լեցուն, ուրախ ու մեծ հումորի տեր էր Գրիգորը, ասում է տիկին Արշալույսը:

Ասում է՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ «համար 1» են տվել, որդուն կրկին խնդրել է դուրս գալ պայմանագրային ծառայությունից, բայց Գրիգորը կրկին մերժել է.

«Ասաց՝ չէ, մամա ջան, իմ ընկերներն այնտեղ են, երեխեքն այնտեղ են, ես չեմ կարող իրենց մենակ թողնել: Գնաց ու չեկավ...»:

Տիկին Արշալույսն ասում է՝ ոչինչ չի կարող լրացնել որդու բացակայությունը, բայց սփոփվում է այն փաստով, որ որդին 3 երեխա ունի:

Գրիգոր Կիրակոսյանը ծնվել էր 1978 թվականին:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular