ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանի սպանության գործով դատարանի որոշում է հրապարակվել

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է մեկ ոստիկանի սպանության, ևս չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՔԿ-ից հայտնում են, որ դատարանը որոշել է կալանավորել Նալբանդյան բնակավայրի 41–ամյա բնակչին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2024թ. սեպտեմբերի 7-ին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի 41–ամյա բնակիչը եղբոր անվամբ հաշվառված «VAZ 210740 I» մակնիշի ավտոմեքենայում ապօրինի հրազեն է պահում: Նշված տեղեկատվությունն իրացնելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներից բաղկացած խումբը մեկնել էր Նալբանդյան բնակավայր:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ոստիկանության ծառայողների խումբը Նալբանդյան բնակավայրից դեպի Նոր Արտագերս տանող ճանապարհին նկատել է հիշյալ տղամարդուն՝ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան վարելիս։ Ոստիկանության ծառայողները կանգնեցրել են նրան և ձերբակալելու նպատակով մոտեցել վերջինիս։

Նկատելով ոստիկաններին, գիտակցելով իր կողմից ապօրինի ձեռք բերված՝ այդ պահին հիշյալ ավտոմեքենայում պահվող հրազենը վերջիններիս կողմից հայտնաբերելու իրական հնարավորությունը, ինչպես նաև իրեն ձերբակալելու մտավախությունից դրդված՝ նշված անձը, ոստիկաններին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, այլ անձանց համար վտանգավոր եղանակով, իր մոտ գտնվող «AK-74» մոդելի ինքնաձիգից ավտոմեքենայի սրահից, ինչպես նաև իջնելուց հետո կրակոցներ է արձակել ոստիկանության վերը նշված աշխատակիցների ուղղությամբ և դիմել փախուստի։

Կրակոցների հետևանքով ոստիկաններից մեկին պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ևս մեկ ոստիկան ստացել է ծանր մարմնական վնասվածքներ։

41–ամյա տղամարդը, իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, իր հանցավոր մտադրությունն ամբողջովին ավարտին չի հասցրել, քանի որ հրազենային վիրավորում ստացած հիշյալ ոստիկանի կյանքը հնարավոր է եղել փրկել ժամանակին ցուցաբերված բժշկական օգնության շնորհիվ, իսկ ոստիկանության մյուս աշխատակիցներին հաջողվել է թաքնվել և խույս տալ իրենց ուղղությամբ արձակված կրակոցներից:

Վերը նշված ենթադրյալ հանցագործությունները կատարելուց հետո 41–ամյա տղամարդն իր կողմից ապօրինի ձեռք բերված և պահվող հիշյալ «AK-74» մոդելի ինքնաձիգը և դրա համար նախատեսված 10 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտ պահել է նույն բնակավայրում գտնվող անասնագոմի տարածքում, որոնք սեպտեմբերի 8–ին անասնագոմի սեփականատիրոջ կողմից ներկայացվել են քննչական բաժին։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Նալբանդյան բնակավայրի 41–ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով (4 դրվագ), 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), 44-452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular