ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստան ու նվաստացում. ինչպես և ինչու է Փաշինյանը խաղաղության պայմանագիր խնդրում Բաքվից»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Փաշինյանը, ԱԳ նախարար Միրզոյանը և գործող ռեժիմի մյուս ակտիվ գործիչները շատ համառորեն պնդում են, որ Բաքվին առաջարկված կարճեցված խաղաղության պայմանագիրը խաղաղ կարգավորման ամբողջական հայեցակարգ է (չնայած իրենք էլ այն վերջնական չեն անվանում), և գործնականում աղաչում են Ադրբեջանին ստորագրել այն, գրում է sevastopol.su-ն:

Ադրբեջանը կամ չի արձագանքում, կամ կտրուկ արձագանքում է ասելով, որ Երևանը պատրաստ չէ համաձայնագրին: Մերժման պատճառը Հայաստանի սահմանադրությունը փոփոխելու պահանջն է։ Դա այնպիսի համազգային նվաստացում է, որ նույնիսկ Փաշինյանն է վախենում գնալ դրան:  Բայց Իլհամ Ալիևը թքած ունի, նա բացահայտ արհամարհում է Փաշինյանին և ցանկանում է ծնկի բերել Հայաստանը։

Իր հերթին, Փաշինյանին խիստ անհրաժեշտ է նման փաստաթուղթ (ավելի ճիշտ գոնե մի բան), քանի որ դա է պահանջում Հայաստանի ներսում լարված քաղաքական իրավիճակը, որը խրոնիկաբար հղի է հեղափոխությամբ։ Նման «միջանկյալ խաղաղության պայմանագիր», որն ընդհանրապես ոչինչ չի նշանակի, պարոն Փաշինյանին անհրաժեշտ է հասկանալի պատճառով, որպեսզի նա հենց հիմա գնա ժողովրդի մոտ և ասի, թե իրականում ինչի համար էր այն ամենը, ինչ տեղի ունեցավ՝ պարտություններ, Արցախի հանձնում, ազգային ինքնահարգանքի լիակատար կորուստ:

Եվ նա ուզում է ասել, որ այդ ամենի գնով բերել է իր խոստացած խաղաղությունը։ Կարևոր չէ այն, որ իրականում նա միայն պատերազմ, վիշտ և ուրիշների խորշանքն է բերել։ Փաշինյանին դա միշտ էլ չի հետաքրքրել: Այժմ նա նոր փորձ է անում  պատասխանատվությունն իր սիրելի անձից՝ իրենից ուրիշի վրա գցել։ Եվ դա միայն իշխանության պահպանման համար, որից նա ամուր կառչած է։ Իսկ հետո հնարավոր է, որ նա արտահերթ ընտրություններ նշանակի։ Նույնպես նվաստացուցիչ, քանի որ Ադրբեջանը չի պատրաստվում սպասել մինչև 2026 թվականը, ո՞վ է Փաշինյանը, որ սպասեն նրան: Իսկ դրանից հետո հեռու չէ Ադրբեջանի կողմից պարտադրված սահմանադրության փոփոխությունները։ Եվս մեկ նվաստացում Հայաստանի ու հայերի համար (որովհետև դա լինելու է հանրաքվեի միջոցով): Դրանց էությունը ոչ միայն Արցախից լիակատար հրաժարվելն է, որը պահանջում է Ադրբեջանը, այլ նաև այն, ինչ պահանջում է Թուրքիան։ Այսինքն ցեղասպանության հիշատակի, Արարատը վերադարձնելու ցանկության մերժում, և ընդհանրապես այն ամենի մերժում, ինչը կազմում է հայի ինքնությունը և սկզբունքորեն մարդուն հայ է դարձնում:

Բաքուն և Անկարան սեղմելով Փաշինյանին ցանկանում են այդ ամենը ստանալ որքան հնարավոր է շուտ: Այդ իսկ պատճառով նրանց ոչ մի «ժամանակավոր պայմանավորվածություն» չի հետաքրքրում, նրանք ամեն ինչ ուզում են միանգամից՝ հաղթողի իրավունքով։ Այնպես որ, նրանք չեն պատրաստվում Փաշինյանին հնարավորություն տալ շարունակելու ժամանակ ձգել և առանց իրենց պահանջները կատարելու ոչինչ չեն ստորագրի։

Իսկ դա նշանակում է, որ նոր պատերազմի վտանգը կշարունակի կախված լինել Հայաստանի գլխին։ Հին ճշմարտության հստակ օրինակ՝ նա, ով պատերազմի և նվաստացման միջև ընտրում է նվաստացումը, կստանա և՛ նվաստացում, և՛ պատերազմ: Հայաստանն այժմ վճարում է իր ընտրության համար, և կշարունակի այդ գինը վճարել այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանն է իշխանություն։ Ամենաքիչը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular