ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունից չեն հերքում Եղիշե Կիրակոսյանի կողմից հրաժարականի դիմում ներկայացնելու մասին տեղեկությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունից չեն հերքում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի կողմից հրաժարականի դիմում ներկայացնելու մասին լուրերը։

Կիրակոսյանի հրաժարականի մասին լուրերը տարածվել են ավելի քան երկու ամիս առաջ, երբ «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը գրել էր, որ դիվանագիտական շրջանակների իրենց աղբյուրները պնդում են, որ Փաշինյանի կառավարությունը տրամադրված է բավարարել Ալիևի պահանջները, ինչն էլ առաջացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի զայրույթը: Նշվում էր, որ Կիրակոսյանը պատրաստվում է արձակուրդից չվերադառնալ և հրաժարական տալ։

Վերջին շրջանում, թեև Եղիշե Կիրակոսյանը արձակուրդից վերադարձել և մասնակցում է կառավարության նիստերին, այդուհանդերձ, ակտիվություն, որպես այդպիսին, նկատելի չէ։ Իսկ Փաշինյանն էլ ասուլիսում հայտարարեց, թե իրատեսական չի համարում արցախցիների վերադարձը Արցախ, մինչդեռ Հաագայի դատարան ներկայացված դիմումները հենց այդ իրավունքի իրացմանն են վերաբերում։ Հետևաբար՝ կամ Եղիշե Կիրակոսյանը պետք է հետ վերցնի իր դիմումները կամ Փաշինյանը՝ փոխի իր քաղաքական գիծը։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ կառավարություն՝ հետաքրքրվելով, թե արդյոք ՀՀ վարչապետի աշխատակազմում ստացվե՞լ է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ազատվելու դիմումը, եթե նման դիմում ստացվել է, ապա ե՞րբ է այն մուտք եղել կառավարությունում և արդյոք դրա քննարկումն ավարտվե՞լ է։  Կառավարությունից լրատվամիջոցն ստացել է գրավոր պատասխան, որով փաստացի չեն հերքել, որ նման դիմում ստացվել է, սակայն նշել են՝ անձնական տվյալ է։

«Աշխատանքային օրենսգրքի 131-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունների հետ կապված և որոշակի աշխատողին վերաբերող՝ գործատուին անհրաժեշտ տեղեկությունները համարվում են աշխատողի անձնական տվյալներ։ Այսինքն՝ աշխատանքի կազմակերպման, պաշտոնավարման ժամկետների, պաշտոնի փոփոխության կամ առաջխաղացման, պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ աշխատողի կամ գործատուի նախաձեռնությունների, առաջարկների կամ դրանց բացակայության վերաբերյալ տվյալները հանդիսանում են գործատուի կողմից տնօրինվող աշխատողի անձնական տվյալները, որոնց փոխանցումը երրորդ անձանց սահմանափակված է նույն օրենսգրքի 134-րդ հոդվածով»,- գրավոր հարցմանն ի պատասխան նշել են կառավարությունից՝ հավելելով, որ Եղիշե Կիրակոսյանը ներկայումս զբաղեցնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը և իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները։

Նախկինում կառավարության աշխատակազմը հանրային հետաքրքրություն ներկայացնող նման հարցը չէր համարել անձնական տվյալ ու հրապարակել էր աշխատանքից ազատելու կամ նշանակելու միջնորդություն նախագահին ներկայացնելու մասին տեղեկությունը։ Այս պարագայում հանկարծ որոշեցին դա ներկայացնել որպես անձնական տվյալ, ինչից հետևում է, որ դիմումը ներկայացվել է, բայց դեռ վերջնական որոշում չկա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular