ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ:

Այս մասին հայտնում է  փաստաբան Սոսե Չանդոյանը:

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արսեն Նիկողոսյանի, մերժեց դատավոր Ա. Մելիքսեթյանի կողմից կայացված՝ ՀՅԴ ԳՄ անդամ, քաղբանտարկյալ Գերասիմ Վարդանյանին մեկամսյա կալանքի տակ պահելու որոշման դեմ իմ կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը:
Ինչպես պաշտպանյալիս վերաբերելի մեկ այլ գործով, այս անգամ ևս` թե՛ դատախազության և թե՛ պաշտպանական կողմի ներկայացված բողոքը մակագրվել էր Ա. Նիկողոսյանին, մի մարդու, ում դեռ ուսանողական տարիներից ճանաչել եմ որպես բարձր որակավորում ունեցող իրավաբանի, ում դասախոսություններից հետո չափազանց տպավորված էինք դուրս գալիս լսարանից, սակայն նույն ոգևորվածությամբ, ցավոք, չեմ կարող կիսվել այժմ, ինձ համար խիստ անհասկանալի այս որոշումից հետո: Վաղուց արդեն չհավատալով պատահականությունների մասին թեզերին, ցանկանում եմ հասկանալ, այդ ինչպե՞ս է ստացվում, որ երկու հաջորդական բողոքներ, իսկ այժմ նաև` երրորդը, մակագրվում է միևնույն դատավորին և երեքն էլ մերժվում են: Այս ամենը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, իսկ միգուցե չարագործ իշխանությունը դատավորի կնի՞քն է «գողացել»… չեմ կարող ասել, մերօրյա իրականության մեջ ոչինչ էլ չեմ բացառում:

Գերասիմ Վարդանյանի շուրջ ստեղծված այս աբսուրդի թատրոնը, ապօրինությունների այս մեծ արարը հետագայում պետք է լուրջ ուսումնասիրության առիթ դառնա հենց իրավագիտության լսարաններում որտեղ էլ կբարձրաձայնվեն ու կթվարկվեն բոլոր այն դատավորների անունները, ովքեր Քննչական կոմիտեի կողմից ակնհայտ հնարված հիմքերով անազատության մեջ պահելու որոշումներ են կայացրել ու խրոխտ ձայնով հնչեցրել:
Գերասիմ Վարդանյանը այն քաղաքական ֆիգուրն է, ով մնացել է իշխանության կոկորդին, ում որևէ

կերպ այդպես էլ չեն կարողանում մարսել»,-գրել է նա:

Ավելի ուշ նա հայտնել է, որ վաղը ժամը 17:00-ին Երևան քաղաքի դատարանի «Ավան» նստավայրում տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննարկումը։

Հիշեցնենք` հունիսի 16-ին հայտնի դարձավ, որ Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվել է։
Նա ներգրավված է քրեական վարույթներից մեկում և մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի մասնակիցներին գումար տալու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular