ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերադարձրել Կուրսկի մարզի 10 բնակավայր. ՌԴ ՊՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԶՈւ-ն իրենց վերահսկողության տակ են վերադարձրել Կուրսկի մարզի 10 բնակավայր։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Խոսքն Ապանասովկա, Բյախովո, Վիշնևսկա, Վիկտորովկա, Վնեզապնոե, Գորդեևկա, Կրասնոօկտյաբրսկոյե, Օբուխովկա, Սնագոստ և Դեսյատի Օկտյաբր գյուղերի մասին է։
Բացի այդ, ինչպես փոխանցում է ՌԴ ՊՆ-ն, ռուսական զորքերը Ֆանասեևկա և Սնագոստ բնակավայրերի ուղղությամբ հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման երկու փորձ, ինչպես նաև՝ խափանել Օլգովկա բնակավայրի ուղղությամբ ուկրաինացիների հարձակման փորձը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսները հակահարձակողական գործողություններ են սկսել Կուրսկի շրջանում։