ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չփորձե՛ք ինձ շոումեն ասել և իմ ելույթին որակում տալ». «Ձեր տոնը փոխե՛ք». բանավեճ՝ դատանարում

ԻՐԱՎՈՒՆՔ

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը շարունակում է դատարանում ներկայացնել պաշտպանական ճառը: Նա փորձում էր ասել, որ մեղադրող կողմը սխալ է թույլ տվել, երբ գրել է, որ ինքը Նորայր Փանոսյանին նշանակել է ՀՀ արդադրադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ:

«Ինչի՞ եք գրել որ նշանակվել է օրինականության վերահսոկղության տեսչության պետ»,- հարցրեց նա, ապա դիմելով դատավորին՝ ասաց. «Լսո՞ւմ եք, հարգելի՛ դատարան»:

Մեղադրող կողմն էլ հարց բարձրացրեց. «Ո՞վ դատարանի դահլիճից ասաց՝ քնա՞վ, ո՞վ քնավ: Նման արտահայտություն եղավ դահլիճից, երբ պարոն Թովմասյանը դիմեց Ձեզ, հարգելի դատարան, թե՝ լսո՞ւմ եք»:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն էլ Թովմասյանին ասաց, որ դատարանում շոու չանի:

«Հարգելի՛ դատարան, ես շոումեն չեմ, ինձ չվիրավորե՛ք, ես շոումեն չեմ, շոումեններն էստեղ չեն, ով շոումեն է ու այս ամբողջը սարքել է, այստեղ չէ, չփորձեք ինձ վիրավորել»,- ի պատասխան ասաց Թովմասյանը:

Դատավորն էլ արձագանքեց. «Ձեր տոնը փոխե՛ք»:

«Ի՞նչ տոն, ինձ շոումեն եք անվանում, մի հատ էլ տոնի՞ց եք խոսում: Չփորձե՛ք ինձ շոումեն անվանել»:

Դատարանը Թովմասյանի նկատմամբ կիրառեց դատավարական սանկցիա՝ նկատողության ձևով:

Թովմասյանը շարունակեց. «Հարգելի՛ դատարան, չփորձեք երկրորդ անգամ շոումեն ասել, և իմ ելույթը չփորձեք որակել: Հարգելի՛ դատարան, սխալ է գրված, էն հրամանը որը կա, Փանոսյանը նշանակված է  պաշտոնակատար: Ինչո՞ւ է այստեղ սխալ գրված: Նա այդ պաշտոնում չի նշանակվել, պաշտոնակատար է նշանակվել, ինչո՞ւ է սխալ գրված՝ պարզ հարց եմ տալիս, այ էս որակի է ամեն ինչ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular