Ուկրաինայի ԶՈւ-ն «համակենտրոնացման ճամբարներ» է ստեղծել Կուրսկի շրջանում․ ՌԴ ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿուրսկի շրջանի որոշ տարածքներում, որտեղ ներխուժել են Ուկրաինայի զինված ուժերը, «համակենտրոնացման ճամբարներ» են ստեղծվել, ասվում է ՌԴ ԱԳՆ հատուկ զեկույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստիին։
«Գրոհայինների կողմից վերահսկվող մի շարք տարածքներում ստեղծվել են «համակենտրոնացման ճամբարներ», որտեղ հարկադրաբար քշվել են խաղաղ բնակիչները, ովքեր չէին ցանկանում կամ հնարավորություն չունեին լքել հակառակորդի կողմից գրավված տարածքը»,- ասվում է փաստաթղթում։
«Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերն օգտագործել են տարածաշրջանի բնակիչներին՝ արտասահմանյան լրագրողների քարոզչական պատմությունները նկարահանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։