ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոյեմբերյանի պետական քոլեջն էներգետիկ անկախություն կունենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shtigen Group-ի և Telcell ընկերության համատեղ ջանքերով Նոյեմբերյանի պետական քոլեջն էներգետիկ անկախություն ձեռք կբերի։  24․6 կՎտ հզորությամբ արևային կայանն ու 300 լիտր տարողությամբ արևային ջրատաքացուցիչը երկար տարիներ կբավարարեն կրթական հաստատության էներգետիկ կարիքները։ Ծրագրի շրջանակում քոլեջին կտրամադրվեն նաև ուսումնական ջրատաքացուցիչներ, դիդակտիկ պարագաներ, անվտանգության համակարգեր (բարձրության վրա աշխատանքների համար), կրթական նյութեր, որպեսզի ուսումնարանում զարգանա նաև վերականգնվող էներգետիկայի ճյուղը։

Shtigen Group-ը և Telcell-ը դեռ 2022թ․ էին համագործակցության հուշագիր կնքել, ինչի շրջանակում ֆինանսական ոլորտի առաջատար ընկերությունը 7,4 մլն դրամ էր հատկացրել «Արևածագ Արցախում» նախագծին, որպեսզի Մարտունու արհեստագործական ուսումնարանը լիակատար անցում կատարեր վերականգնվող էներգետիկայի։ Սակայն հայտնի պատճառներով ծրագիրն ավարտին չհասավ։ 

Նվիրաբերված գումարը նպատակին ծառայեցնելու համար անցած մեկ տարում բազմաթիվ նախագծեր քննարկվեցին։ Արդյունքում՝ երկու ընկերությունները կանգ առան Նոյեմբերյանի պետական քոլեջում էներգետիկ անկախություն հաստատելու ծրագրի վրա, որը նաև կրթական բաղադրիչ կունենա։

Նոյեմբերյանի կրթարանում մեկ տասնյակից ավելի մասնագիտական բաժին կա, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկայի։ Քոլեջի տնօրեն Կարեն Նազարյանի խոսքով՝ տարեկան մոտ 2 մլն դրամի խնայված միջոցներով կվերանորոգվի մասնագիտական լաբորատորիան, կթարմացվի նյութատեխնիկական բազան, ձեռք կբերեն համակարգչային տեխնիկա։ Նախատեսում են նաև գերազանց առաջադիմությամբ ուսանողներին կրթաթոշակ տալ։

«Այս ռազմավարական նշանակության նախագծի շարունակական ընթացքը, անկախ հանգամանքներից, շատ կարևոր է։ Մեր երկրի առջև ծառացած էներգետիկ մարտահրավերները հաղթահարելու համար պետք է համախմբել ջանքերը՝ առանց ժամանակ կորցնելու և հետ նայելու։ Ուրախ եմ, որ մեր գործընկերների շարքում են սոցիալական պատասխանատու վարքագիծ որդեգրած այնպիսի ընկերություններ, ինչպիսին Telcell-ն է, որը գիտակցում է էներգետիկ կայունության կարևորությունը»,- ասում է Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։ 

«Արևածագ» նախագիծն իրականացվում է Shtigen Group-ի կորպորատիվ ազգային պատասխանատվության շրջանակում․ նպատակն է՝ արևային տեխնոլոգիաների միջոցով երկրում էներգետիկ անկախություն հաստատել՝ առաջնահերթություն տալով սահմանամերձ բնակավայրերին։ 

Ի դեպ, «Արևածագ»-ին նվիրատվություն կարելի է կատարել նաև Telcell տերմինալներով և Telcell Wallet հավելվածով։  

«Կարևորելով ազգանվեր նախագծերը՝ մենք 17 տարի շարունակ օգնում ենք կյանքի կոչել նախաձեռնություններ, որոնք նպաստում են Հայաստանի բնակչության բարօրությանը։ Կոչ ենք անում ընկերություններին նույնպես ներդրում կատարել և օգնել Նոյեմբերյանի պետական քոլեջին էներգետիկ անկախություն ձեռք բերել արևային տեխնոլոգիաների միջոցով․ դա բազմաթիվ հնարավորություններ կստեղծի ուսանողների համար»,-  նշում է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։  

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular