ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը սկսել է դժգոհել Արևմուտքից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում՝ կառավարության հետ հարցուպատասխանին ակամայից, անուղղակի իր դժգոհությունն է հայտնել Արևմուտքից, դեպի ուր նա սլանում էր վերջին ամիսներին։ Խոսելով երաշխավորի ինստիտուտի մասին՝ Փաշինյանն ասել է. «Աշխարհի՝ իմ այսօրվա իմացությամբ ասում եմ, որ դրանից ավելի ֆեյք թեմա չկա: Մեր անվտանգության երաշխավորը կամ մենք ենք, կամ չկա երաշխավոր: Բոլոր նրանց համար, ում անունը մենք ուզում ենք դնել անվտանգության երաշխավոր, մենք մանրադրամ ենք: Մեր հարցերը մենք պետք է լուծենք»:

Կարծես թե, Փաշինյանի այս հայտարարությունը բխում է ինքնիշխանության ու անկախության մասին նրա թեզերից, սակայն իրականում դժգոհություն է այն երկրներից, որոնք փորձում են դիրքավորվել իբր Հարավային Կովկասում անվտանգության երաշխավորներ։ Հայաստանը, որ վերջին երկու տարում հասցրել է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, արտաքին քաղաքական շրջադարձը պատճառաբանում էր անվտանգային միջավայրը դիվերսիֆիկացնելու ձգտումներով, իսկ այսօր Փաշինյանի բերանով է խոստովանում, որ որևէ երաշխիք տվող չկա, իսկ Հայաստանը մեն-մենակ է մնացել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։

Դեպի Ռուսաստան վերադարձը, եթե ոչ անկարելի, ապա խիստ բարդ է, առնվազն Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում։ Հարաբերությունները հնարավոր է կարգավորել միայն նոր իշխանություն ունենալու դեպքում, իսկ ՔՊ-ական վարչախումբը որևէ կերպ չի ցանկանում ձեռքից բաց թողնել իշխանության ղեկը։ Ու այսպես, որքան երկարում է վարչախմբի գոյությունը, այնքան վտանգվում է Հայաստանը։ 

Սերինե Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular