ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներկայացվել է փոքրիկ բայց բազմաֆունկցիոնալ դրոնը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 DJI ընկերությունը ներկայացրել է իր ամենափոքր և ամենաթեթև դրոնը, գրում է mobile-review.com-ը։ Նոր արտադրանքը, որը կոչվում է DJI Neo, կշռում է ընդամենը 135 գրամ և կարժենա 1299 յուան (182 դոլար): Այդ գինը չի ներառում հեռակառավարման վահանակը, և եթե գնորդն ընտրի FreeFly հավաքածուն, նա պետք է վճարի 2299 յուան (323 դոլար): Բացի կառավարման վահանակից,  հավաքածուն կներառի երեք լրացուցիչ մարտկոց: Անօդաչու սարքն օգտագործում է 1/2 դյույմանոց սենսոր 12 ՄՊ թողունակությամբ։

Դրոնում կա 22 ԳԲ հիշողության պահեստ, որը կարող է պահել մինչև 40 րոպե տեսանյութ 4K ձևաչափով: Անօդաչու սարքն ունակ է օդում մնալ մինչև 18 րոպե, դիմակայել մինչև 4 աստիճան քամու պոռթկումներին  և ինքնուրույն վերադառնալ մեկնարկի վայր։ DJI Neo-ն աջակցում է ուղիղ միացմանը սմարթֆոնին և կարող է կառավարվել DJI Fly հավելվածի միջոցով առանց հեռակառավարման վահանակի օգտագործման:

Նոր արտադրանքը հասկանում է ձայնային հրամանները և կարող է սկսել աշխատանքը «Hey, Fly» հրամանով, աշխատում է RC-N3, N2 և RC2 հեռակառավարման վահանակներով և ապահովում պատկերի փոխանցում մինչև 10 կիլոմետր հեռավորության վրա: Այդ անօդաչու թռչող սարքը համատեղելի է նաև թռիչքային ակնոցների հետ՝ FPV-ի շահագործման համար և կարող է օգտագործվել անգամ փակ տարածքներում  շնորհիվ իր  պտուտակների պաշտպանության:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular