ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարածաշրջանում վերջին օրերին 3 բալ և ավելի ուժգնությամբ հինգ երկրաշարժ է գրանցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 4-10-ը գրանցված երկրաշարժերից 16-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից, տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 5-ը գրանցվել են Հայաստանի Հանրապետության տարածքում` մայիսի 4-ին, ժամը 23:51-ին, M=2.4, Նոյեմբերյան քաղաքից 5 կմ դեպի հարավ-արևելք, մայիսի 6-ի ն, ժամը 07:49-ին, M=1.0, Սևան քաղաքից 16 կմ դեպի հարավ-արևմուտք, մայիսի 7-ին, ժամը 23:21-ին, M=1.5, Վանաձոր քաղաքից 13 կմ դեպի հարավ-արևմուտք, մայիսի 9-ին, ժամը 15:07-ին, M=3.1, Բավրա գյուղից 14 կմ դեպի հյուսիս-արևելք, մայիսի 9-ին, ժամը 18:59-ին, M=2.0, Վայք քաղաքից 19 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Տարածաշրջանում գրանցվել է 5 երկրաշարժ 3 բալ և ավելի ուժգնությամբ: Մայիսի 4-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում՝ Գերանբոյ քաղաքից 14 կմ դեպի հարավ-արևմուտք: Մայիսի 6-ին 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.2) երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում՝ Բուլանիկ քաղաքից 24 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որին ժամեր անց հետևել է հաջորդ ցնցումը՝ 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5): Մայիսի 9-ին Վրաստանում՝ Նինոծմինդա քաղաքից 23 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2) երկրաշարժ: Հաջորդ օրը 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երկրաշարժ է գրանցվել Իրանում՝ Մակու քաղաքից 20 կմ դեպի հարավ-արևմուտք: 
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ: Մայիսի 8-ին Խաղաղ օվկիանոսի հյուսիսում՝ Ալեուտյան կղզիների տարածքում տեղի է ունեցել 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Հաջորդ օրը 6.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայում՝ Օկինավա պրեֆեկտուրայի Հիարա քաղաքից 111 կմ դեպի արևելք: Մայիսի 10-ին 6.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վանուատուի Պորտ-Օլրի քաղաքից 68 կմ դեպի հյուսիս-արևելք: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular