ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական վթար ՌԴ-ում․ ընտանիքի անդամները մահացել են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել սեպտեմբերի 11-ին ժամը 19:30-ի սահմաններում Կրասնոդար-Եյսկ ճանապարհի 85-րդ կմ-ում՝ Բրյուխովեցկի շրջանում։

Թեթև մարդատար մեքենայից մի դեռահաս աղջիկ հրաշքով փրկվել է։ Նախնական տվյալներով, КамАЗ-ի վարորդը՝ վերահսկվող խաչմերուկում ձախ շրջադարձ կատարելիս, ճանապարհ չի զիջել հանդիպակաց ուղով ընթացող Daewoo Nexia-ին։

Առաջացել է խիստ բախում։ Վթարի հետևանքով մարդատար մեքենայում մահացել են վարորդը և երկու ուղևորները՝ կինը և 12-ամյա երեխան։ Daewoo-ի մյուս ուղևոր՝ 13-ամյա աղջիկը, տեղափոխվել է հիվանդանոց։

Ոստիկանությունը ստուգում է կատարում տեղի ունեցածի առնչությամբ, հայտնում է ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular