ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ վիզային ազատականացման միֆը՝ նոր վտանգ Հայաստանի համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանն ու Եվրամիությունն ազդարարել են ԵՄ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը։ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը Երևանում հայտարարել է. «Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը քաղաքական մակարդակում կարևոր, պատմական օր է։ Սա պետք չէ դիտարկել որպես մեկուսի նախաձեռնություն։ Սա պետք է դիտարկել որպես Եվրոպական Միության՝ Հայաստանի նկատմամբ հանձնառու վերաբերմունքի հերթական դրսևորում»։

X-ի իր էջում նույն Սխինասն ուշագրավ մի հրապարակում է արել. «Վիզային ազատականացում, անվտանգության աջակցում, աճի ու կայունության ծրագիր, մարդկանց միջև փոխանակումներ»։ Դիվանագիտական լեզվից թարգմանած՝ կարելի է այս արձանագրումը համարել որպես հայաստանյան ուժայինների նկատմամբ Արևմուտքի վերահսկողություն, վարկերի ու գրանտների միջոցով ճնշումներ, կարող երիտասարդների զանգվածային արտահոսք Եվրոպա։ Եվ, իհարկե, առաջին հերթին, Ռուսաստանի հետ Հայաստանի կապերի խզում, ինչը նույն այդ Արևմուտքի թիվ մեկ նպատակն է։

Արևմուտքը, որ չնչին ներկայություն ունի Հայաստանի տնտեսության մեջ, գրեթե առանց վճարի առաջարկում է հայկական կողմին վտարել գլխավոր գործընկերոջն ու ներդրողին, որի վրա էլ հիմնված է Հայաստանի տնտեսությունը։ Արևմուտքի նպատակն է Հայաստանից հեռացնել ռուսաց լեզուն, սահմանապահներին, ռազմակայանը, ընդհանուր պատմությունը, զրկել մարդկային շփումներից։ Իսկ առաջացած ահռելի ճեղքն էլ փակելու են «առանց վիզայի» այցերով։ Եթե հասցնեն, քանի դեռ հայկական «Տիտանիկը» նրանց ջանքերով չի խորտակվել։

Գումարած, որ «առանց վիզայի» այցերի մասին խոսակցությունները դեռևս միֆական խոսակցությունների մակարդակում են, վիզաների ազատականացումը տարիների հարց է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular