ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նմանատիպ փաստերի հայտնի դառնալուց հետո կառավարություններ են հրաժարական տվել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մամուլը, տարբեր իրավապաշտպաններ, քրեական գործերով անցնող վկաներ բարձրաձայնել են, որ Նիկոլ Փաշինյանը քրեական հետապնդումներ է իրականացնում, տարբեր մեղադրանքներ հյուսում ընդդիմադիր անձանց նկատմամբ, որի աշխատանքները կոորդինացնում է կոնկրետ անձը` քրեական անցյալով հայտնի Ներսես Խաչատրյանը, ում երկու քրեական գործերի հասանելիությունը «Դատելեքսում» անհասկանալի պատճառով սահմանափակ է։

Այսպես, ընթերցողին է ներկայացվում Ալավերդի քաղաքում իշխանության զավթման փաստաթղթային մասը (ֆոտո 1), որտեղ Ներսես Խաչատրյանի «Իրավաբան Էյ Էմ» ՍՊԸ-ին վերապահվում է պետական կառավարման պատմության մեջ աննախադեպ լիազորություն` «իրավական հսկողության սահմանում Ալավերդի համայնքի սեփական լիազորությունների նկատմամբ»։ Ամենաուշագրավը` Ալավերդի խոշորացված համայնքի իշխանազավթման ընթացքում աղաղակող իրավախախտումը, որը թույլ է տվել կառավարությանը, իր մասշտաբով եզակի է, քանզի կառավարությունը, ի դեմս Լոռու մարզպետարանի, 07.06.2023 թվականին կնքելով պայմանագիր՝ կատարել է ծառայության գնում մի ՍՊԸ-ից (ֆոտո 2), որը այդ պահին` 04.08.2022. 04.08.2024 ընթացքում, գտնվել է գնումների սեւ ցուցակում (ֆոտո 3), այսինքն՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցողների ցանկում։

Դիկտատուրաների պատմության ընթացքում պետական ռեպրեսիայի այս օրինակը միջազգային այն կառույցների համար է, որոնք ՀՀ իշխանություններին համարում են օրինապահ եւ դեմոկրատ։

Մենք կապ հաստատեցինք Ներսես Խաչատրյանի հետ, ով հայտարարեց, որ տեղեկությունը զրպարտություն է. «Ձեր այդ զրպարտության համար, ես կդիմեմ դատարան, կհանդիպենք դատարանում»:

Հ.Գ. Նման կերպ, ի թիվս այլոց, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ապօրինի կերպով զրկվեց իր պաշտոնից»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular