ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնանորոգումը շարունակվում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի  Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը եւ նորոգումը, որը մեկնարկել էր նախորդ տարվա հունիսից, վերսկսվել  է այս տարվա մայիսի առաջին օրերից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու քաղաքապետարանի մամուլի քարտուղար Լիլիթ Գեւորգյանը, Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնումը եւ հիմնանորոգումը ստանձնել են Մարտունու քաղաքապետարանը, 60-ից ավել բարերարներ, 400-ից ավելի դպրոցականներ, անհատ քաղաքացիներ: Ըստ նախագծի՝ եկեղեցին վերստին կստանա իր երբեմնի ճարտարապետական տեսքը:
 
«Սուրբ Աստվածածնի վերականգնման եւ նորոգման հիմքը 2015 թվականի գարնանը դրել էին երեք նախաձեռնող անձինք` Արմեն Գասպարյանը, Գեւորգ Բարսեղյանը եւ Արմեն Քարիտոնի Ավետիսյանը: Այն մեր քաղաքի միակ եկեղեցին է, որը տեւական ժամանակ, սկսած 1930-ական թվականներից, անմխիթար վիճակում է գտնվել: Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման ստույգ թվականը հայտնի չէ, սակայն դրա բակում պահպանված խաչքարերը թվագրվում են 11-13-րդ դարերով: 1886 թվականին եկեղեցին վերակառուցել են հայ ընտանիքները, որոնք Արեւմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառի բնակավայրերից Սեւանի ավազան են գ աղթել ու Մարտունիում հաստատվել 1830 թվականից: Վերակառուցումը թվագրվում է 1886 թվականով. եկեղեցու դռան վրա` որմնաքարին արձանագրված է ՌՅԼԵ թիվը: Խորհրդային Միության հաստատումից հետո եկեղեցին վերածվել է կոլտնտեսության մթերային պահեստի, հոգևոր հովիվ տեր Աշոտն աքսորվել է, իսկ եկեղեցին որպես պահեստ օգտագործվել է մինչեւ 1970-ական թվականները, ապա լքվել եւ վերածվել ավերակների: 1980-ական թվականներից Մարտունի քաղաքի բնակիչ, մանկավարժ-բարերար  Ավետիք Մոմճյանը սեփական ուժերով մասնակի վերանորոգում է եկեղեցին՝ տեղադրում երկաթբետոնե սյուներ, ամրաններ , պանելային ծածկ, երկաթյա գմբեթ, օժանդակ կցակառույցներ: Թեեւ նորոգումից հետո եկեղեցին կորցնում է նախկին պատմաճարտարապետական տեսքը, սակայն դրականն այն է, որ այն  կանգուն է մնում՝ ընդունելով նաեւ քաղաքի հավատավորներին եկեղեցական տոների ընթացքում»,-ներկայացրեց Լիլիթ Գեւորգյանը: Նախորդ տարվա ընթացքում բազիլիկ եկեղեցու պատերի հողային մասերը մաքրվել, ամբողջությամբ փոխվել են, փոխվել են նաեւ դռները, պատուհաները, կատարվել են խորանի, հատակի հարթեցման, նստարանների տեղադրման եւ այլ աշխատանքներ:  Մի շարք բարերարների միջոցներով կառուցվեÕ ¬ է զանգակատունը, բարերարներից մեկի նախաձեռնությամբ եկեղեցու շրջակա տարածքը վերածվում է կանաչ պուրակի: Այժմ ընթանում են ներքին եւ արտաքին հարդարման, պատերի հարթեցման, գմբեթի վերանորոգման, բեմի սեղանի, երիցատան կառուցման, բակի հարթեցման եւ սալիկապատման աշխատանքներ: «Եկեղեցու վերականգնման եւ հիմնանորոգման մեկնարկից մինչ այժմ հանգանակվել եւ ծախսվել է մոտ 31 միլիոն 200 հազար դրամ: Հանգանակությունները շարունակվում են: Խորանի վերեւի նկարազարդման եւ բեմի սրբապատկերները հեղինակելու է որմնանկարիչ Աբրահամ Ազարյանը: Մոտավոր հաշվարկներով աշխատանքները ավարտին կհասցվեն երկու ամսից, ինչից հետո տեղի կունենա  եկեղեցու բացման եւ օծման արարողությունը, որից հետո Սուրբ  Աստվածածինը կդառնա գործող, կլցվի հավատավորների շնչով ու աղոթքներով»,-հավաստեց Լիլիթ Գեւորգյանը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular