ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԳՆ-ից ասում են՝ ձուլարանը, որտեղ այսօր պայթյուն է գրանցվել, չգործող էր, Տեսչական մարմնից ասում են՝ օբյեկտը շահագործվում էր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գտնվող  և ապօրինի շահագործված օբյեկտին 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել»,- քիչ առաջ հայտարարեցին ՔՏՀԱ-ից՝ անդրադառնալով այն օբյեկտին, որում այսօր պայթյուն էր գրանցվել։

Նշենք, որ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում էլ նշվում է՝ պայթյունը գրանցվել է «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում։

Ինչևէ, Տեսչական մարմնից հայտնում են նաև՝ հանդիսանալով որպես արտադրական վտանագավոր օբյեկտ (ԱՎՕ), այն իրենց կողմից ստուգման պահին գրանցված չի եղել ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից վարվող արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում։

ՔՏՀԱ հաղորդագրությունում նշված է նաև հետևյալը․

«Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 16:50-ի սահմաններում Հրազդան ՋԷԿ-ի տարածքում   գործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ձուլարանն ապօրինի շահագործած ընկերությունը  ս․ թ․ մարտի 11-ին դիմել է  ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ (այսուհետ՝ Տեսչական մարմին) ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Գործարանային 1/13 հասցեում գոյություն ունեցող N1 և N2 մասնաշենքերի ավարտված շինարարության փաստագրման նպատակով թեկնածու տրամադրելու համար։

Տեսչական մարմնի մասնագետների կողմից 08․04․2024 թ․ օբյեկտում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է, որ առկա են տեխնիկական  և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ և որոնցից ամենակարևորն է, որ  վերակառուցված օբյեկտը հանդիսանալով որպես արտադրական վտանագավոր օբյեկտ (ԱՎՕ)  ստուգման պահին գրանցված չի եղել ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից վարվող արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում,  չի անցել ամենամյա փորձաքննություն և  չի ունեցել շահագործման դրական փորձագիտական եզրակացություն, ինչպես նաև  օբյեկտում բացակայել է հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգը, հակահրդեհային  ներքին ջրացանցը, հրդեհաշիջման սկզբնական միջոցները։

Հաշվի առնելով արձանագրված թերությունները  Տեսչական մարմնի կողմից 08․04․2024 թվականին տրվել է նշված օբյեկտի շինարարական աշխատանքների ավարտի փաստագրման մերժման եզրակացություն։

Այնուհետև՝ 15․05․2024 թ․ ընկերությունը դիմել է Տեսչական մարմին՝  նախկինում արձանագրված թերությունները վերացնելու հիմքով օբյեկտում կրկին ուսումնասիրություններ իրականացնելու և շինարարական աշխատանքների ավարտը փաստագրելու խնդրանքով։

Արդյունքում օբյեկտում իրականացված կրկնակի ուսումնասիրությամբ  պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները ընկերության կողմից չեն վերացվել, որոնց հիմքով Տեսչական մարմնի կողմից կրկին տրվել է օբյեկտի շահագործման  մերժման եզրակացություն։

Ստեղծված իրավիճակում հարկ է նկատել, որ Տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումների համադրության արդյունքում նշված օբյեկտն  անվտանգ չէր և փաստացի չէր կարող շահագործվել։ 

Հետայսու նմանատիպ անդառնալի հետևանքներից խուսափելու համար Տեսչական մարմինը հորդորում է արտադրական վտանագավոր օբյեկտ շահագործողներին՝ համապատասխան  փորձաքննության և շահագործման դրական եզրակացության բացակայության պայմաններում իսպառ բացառել  դրանց շահագործումը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular