ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դաշնակցությունը ժողովից պաշտոնական հայտարարություն է հրապարակել. պատգամավորը՝ ՀՅԴ-ին վերագրվող ակմկահարույց շրջաբերականի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում իշխանականներից մեր քաղաքացիները շատ լսած կլինեն շրջաբերական բառը, ուզում եմ անդրադառնալ նրան, թե ինչ է տեղի ունենում: Այս մասին հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Դեղին մամուլում հայտնվում է մի հրապարակում, ու այդ դեղին մամուլի հրապարակումն արդեն ԱԺ ամբիոն է հասել: Դաշնակցությանը մեղադրում են իբրև թե երկրի ինքնիշխանությունը զիջել ցանկանալու մեջ:

Հաջորդ երկաթբետոնյա փաստարկը հետևյալն է, ասում է՝ չեն հերքում մեր ամեն ասածը, ուրեմն ճշմարտություն է: Այսինքն, եթե լուրջ դեմքով այստեղ հայտարարեմ, որ դուք ուղտ եք, ու դուք դա չհերքեք, ուրեմն դա ճշմարտությո՞ւն է:

Ձեր կայքերում հրապարակված թղթից մի մեջբերում եմ ուզում անեմ. գոյութենական գերխնդիր է Հայաստանի և Արցախի  Հանրապետությունների անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու կայունության զարգացման ապահվումը:

Դուք ասում եք, որ սա մենք ենք ասել: Հայության անվտանգության զարգացման ու ինքնադրսևորման համար անկախ պետականությունն անհրաժեշտություն է, իսկ ազգն ու հայրենիքը գերագույն արժեք, տրամաբանություն ՔՊ-level, սա ենք ասում ու հետո քննարկում այլ պետությանը ո՞նց զիջենք անկախությունը: Ես այսպիսի աշխատանք անող լրագրողին աշխատանքից կհեռացնեի»,- ասաց Վարդանյանը:

Պատգամավորը ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել իրականում:

«Այդ ժողովից Դաշնակցությունն ունի պաշտոնական հայտարարություն, որով ասում է. «ՀՅԴ-ն, իր ողջ ներուժով, համահայկական կառույցի կարողականությամբ  և նվիրումով,  ձեռնամուխ է լինելու Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշանության, կայունության  զարգացման ապահովմանը  ու ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը: 

Սա ենք քննարկում մեր ժողովներին: ՀՀ ինքնիշխնությունը և Դանակցությունը բնական դաշնակիցներ են: Ինչպես կարող է ուժը, որը իր տարածքների նկատմամբ վերահսկողություն չունի, 200 քկմ թշնամին օկուպացրել է, քննարկում է իր երկրի տարածքով  անցնող ճանապարհի վերահսկողությունը մասնավոր ընկերությանը հանձնելը, խոսի ինքնիշխանությունից: Ինքիշխանության թշնամին էլ եք դուք, Հայաստանի թշնամին էլ եք դուք, ձեզնից է պետք պաշտպանել ՀՀ-ն»,- ասաց Քրիստինե Վարդանյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular