ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն Իրանից բալիստիկ հրթիռներ է ստացել. Թեհրանի դեմ պատժամիջոցներ կսահմանվեն. Բլինկեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միացյալ Նահանգները Իրանին պաշտոնապես մեղադրել է Ուկրաինայում պատերազմի համար Ռուսաստանին փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար՝ հայտարարելով, որ համապատասխան միջոցներ կձեռնարկի ներգրավվածներին պատժելու համար։ Այս մասին, ինչպես գրում է apnews.com-ը, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամիի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները երեքշաբթի կհայտարարի Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար:

«Ռուսաստանը ստացել է բալիստիկ հրթիռները և, հավանաբար, մի քանի շաբաթվա ընթացքում  դրանք կօգտագործի Ուկրաինայում՝ ուկրաինացիների դեմ», - ասել է Բլինկենը:

Բլինկենը  մանրամասնել է, որ պատժամիջոցներ կլինեն նաև Iran Air ավիաընկերության դեմ:

«Մենք այսօր ավելի ուշ կհայտարարենք Իրանի, այդ թվում՝ Iran Air-ի դեմ նոր պատժամիջոցների մասին», - ասել է նա:

Ավելի վաղ CNN-ը և Wall Street Journal-ը, վկայակոչելով անհայտ աղբյուրներ, հայտնել են, որ Իրանը Ռուսաստան է փոխանցել փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ: The Times-ը, վկայակոչելով ուկրաինական հետախուզությանը, հայտնել էր, որ խոսքը, ըստ ամենայնի, 200 բալիստիկ հրթիռների մասին է, որոնց հեռահարությունը հասնում է 110 կիլոմետրի։

Իրանը պաշտոնապես հերքել է այս տեղեկությունները: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը նշել է, որ Թեհրանը զենք չի մատակարարում Ուկրաինայում հակամարտող կողմերին, քանի որ դա համարում է անմարդկային:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular