Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել հենց Բուդապեշտում. Հունգարիայի արտգործնախարար
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել հենց Բուդապեշտում: Այս մասին Երևանում ընթացող «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարարը:
«Մեր մայրաքաղաքը կարող է ծառայել որպես խաղաղության համաձայնագրի ստորագրման վայր, կարծում եմ` դա այն կարևոր օգնությունն է, որը մենք կարող ենք տրամադրել»,- ասել է նա։