ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարոն Մարգարյանի քարոզարշավի առանցքում նախընտրական ծրագրի ներկայացումն էր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մոտենում է իր տրամաբանական ավարտին։ Այն ֆոնին, որ վերջին 10 օրվա ընթացքում մրցակից քաղաքական ուժերը քաղաքի զարգացման ծրագրեր ներկայացնելու փոխարեն շարունակում էին թիրախավորել գործող քաղաքապետին, մի քաղաքական ուժ, բարոյական նորմերը հատելով, քաղաքական դիվիդենտներ էր փորձում քաղել գործող քաղաքապետի տան մոտ, իսկ մյուսն էլ, լինելով «ընդդիմություն», աչքի ընկավ ընտրակաշառքի խոստում հիշեցնող իր 15000 դրամի նախագծով: Գործող քաղաքապետի թիմը՝ ի դեմս Տարոն Մարգարյանի, շարունակեց իր հավասարակշիռ ու ծրագրային քարոզարշավը՝ 50–ից ավելի բակային հանդիպումներով:
 
Նախորդ շաբաթվա ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական քարոզարշավն առանձնանում էր նրանով, որ այն անց էր կացվում գրեթե ծայրամասային ու խնդիրներով լեցուն երևանյան այնպիսի թաղամասերում, ինչպիսիք են Նուբարաշենը, Վարդաշենը, Աերացիան, Ներքին Չարբախը, Սարի թաղը, Մուշական, Ջրաշեն, որտեղ հասնելու ճանապարհները գուցե մյուս քաղաքական ուժերը նույնիսկ չիմանային էլ կամ էլ ալարեին հասնել:
 
Տարոն Մարգարյանը ինչպես քարոզարշավի սկզբում, այդպես էլ վերջին 10 օրվա ընթացքում, մրցակիցներին սևացնելու փոխարեն, շարունակեց իր վստահ, հավասարակշիռ քարոզարշավը՝ անկաշկանդ շփվելով քարոզարշավը լուսաբանող լրագրողների հետ, լսելով ու պատասխանելով պրոբլեմատիկ բոլոր թաղամասերի բնակիչների հարցադրումներին:
 
Վերջին 10 օրվա ընթացքում ունենալով 50–ից ավելի բակային հանդիպումներ, Տարոն Մարգարյանի գործող թիմը բարձագոչ հայտարարությունների ու խոստումների փոխարեն, շարունակեց ներկայացնել վերջին տարիների իր աշխատանքն ու գործունեությունը՝ հերթական անգամ հանդիպելով և շփվելով քաղաքացիների հետ, կրկին ծանոթանալով այն հիմնախնդիրների հետ, որոնց լուծման ուղղությամբ վերջին տարիներին հաջողությամբ պայքարում է քաղաքապետն իր թիմի հետ մեկտեղ։
 
«Անցած չորս տարիների ընթացքում դուք համոզվեցիք, որ մայրաքաղաքի համաչափ զարգացման ապահովումը մեզ համար եղել է իրականացվող բոլոր ծրագրերի հիմնական սկզբունքը: Կարող եմ վստահ ասել, որ դա նաև ձե՛ր շնորհիվ էր, քանի որ աշխատանքային իմ շրջայցերի ժամանակ, երբ այցելում էի Մուշական և Ջրաշեն, դուք արդարացիորեն նշում էիք, որ լինելով ծայրամասային թաղամասեր, միշտ մատնված եք եղել անուշադրության: Դա ինձ, բնականաբար, դուր գալ չէր կարող, քանի որ Երևանը ինձ համար մի ամբողջություն է, ոչ թե առանձին վերցրած վարչական շրջաններ կամ թաղամասեր»,– ասաց Տարոն Մարգարյանը Մուշականի ու Ջրաշենի բնակիչներին:
 
Խոսելով տրանսպորտի, համատիրությունների, վերելակային տնտեսության խնդիրներից, Տարոն Մարգարյանը հստակ բանաձևերով ներկայացնում էր նաև, ինչպես են պատրաստվում լուծել երևանցիների համար կարևոր նշանակության խնդիրները:
 
Հարկ է նշել, որ Մարգարյանի հանդիպումները մյուս բոլոր համայնքներում շեշտված կերպով կրում էին, այսպես ասած, մասնագիտական բնույթ, քանի որ Երևանի համայնքներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ խնդիրները։
 
 
Սա ըստ էության չափազանց կարևոր կետ է ոչ միայն նախընտրական քարոզարշավի շրջանակներում այլև ընդհանրապես քաղաքային տնտեսության իրական վիճակի մասին պատկերացում ունենալու տեսանկյունից։ Մասնակցային կառավարումից, մինչև մատչելի միջավայրի ստեղծում, համաչափ զարգացումից, մինչև հյուրընկալ Երևան ունենալու տեսլական՝ սրանք օրինակներ են, որոնք մատնանշում են, որ Տարոն Մարգարյանի քարոզարշավի առանցքում ստրատեգիական տեսանկյունից ընտրված էր նախընտրական ծրագրի ներկայացումը՝ կառուցված Երևանի տարբեր թաղամասերում առկա ռեալ իրավիճակի սթափ գնահատականի վրա:

Վահան Գալոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular