ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խաղադաշտում ես դառնում եմ «հրեշ». Հենրիխ Մխիթարյան

ՍՊՈՐՏ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ևանգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-իկիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է խաղադաշտում իր խաղի և տաղանդը ճիշտ օգտագործելու մասին:

«Կարևոր չէ, թե որքան մեծ հմտություններ և ունակություններ ունես, ամենակարևորը դրանք ճիշտ օգտագործելն է: Պետք է աշխատես և աշխատես շատ: Եվ երբ շատ ես աշխատում, քո տաղանդն ավելի ուժեղ ես դարձնում: Սակայն եթե դու տաղանդավոր ես, հմտություններ ունես, սակայն չես աշխատում, ապա ոչինչ չես ունենա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքը մեջ է բերում ակումբի պաշտոնական կայքը:

Հայ կիսապաշտպանն անդրադարձել է իր հորը` Համլետ Մխիթարյանին. «Նա առավել արագ էր, քան ես, տիրապետում էր հուժկու հարվածների, հարվածելու բնատուր ներուժ ուներ: Նա տարբերվում էր մյուսներից»:

«Ես իսկապես տարբեր եմ խաղադաշտում և դրանից դուրս: Խաղադաշտում ես դառնում եմ «հրեշ» և պայքարում եմ գնդակի համար` փորձելով լավագույնս հանդես գալ: Խաղադաշտից դուրս ես ավելի հանգիստ եմ, չեմ սիրում ագրեսիվ լինել»,-ասել է Մխիթարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular