ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետդումայում ծաղրել են Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ցանկությունը. «Ծիրան են մտածել» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունը փորձում է «արդուկել» իրեն միանալ ցանկացող Հայաստանի «ուղեղը», news.ru-ին տված հարցազրույցում ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը։ Նրա խոսքով, բոլորն են հիանալի հասկանում, որ Հայաստանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, բայց նրանք փորձում են Հայաստանին լարել Ռուսաստանի դեմ։

«Ինչպես ավանակ-Ուկրաինայի համար գազարը, այնպես էլ Հայաստանի համար մտածվել է ծիրանը, որը կախելով կարթից կարելի է  այդ երկիրը տանել ցանկացած ուղղությամբ։ Եվ բոլորը հիանալի հասկանում են, որ Կովկասը երբեք չի մտնի Եվրամիություն, բայց դա անընդհատ կկրկնեն որպես հմայություն հայերին հիմարացնելու և հակառուսական դարձնելու համար»,- ասել է Ժուրավլևը։

Նա ընդգծել է, որ նման իրավիճակ եղել է 2014 թվականին, երբ Ուկրաինան սկսեցին մեր աչքի առաջ վերածել «ագրեսիվ հակառուսական հրեշի»։ Ինչպես նշել է պատգամավորը, այժմ Կիևի ռեսուրսները սպառվել են, և, ամենայն հավանականությամբ, նրան փոխարինող է ընտրվել Երևանը։

«Վստահ եմ, որ հայերի համար «ՆԱՏՕ» բառը շուտով կհայտնվի ԵՄ ղեկավարության խոստումների մեջ որպես հերթական հրապուրանք, որը, սակայն, կարող է տանել միայն դեպի անդունդ։ Ափսոս, որ Հայաստանի քաղաքացիները դա դեռ չեն հասկանում, իսկ երբ հասկանան՝ շատ ուշ կլինի»,- հավելել է Ժուրավլևը։

Ավելի վաղ սենատոր Սերգեյ Ցեկովը հայտարարել էր, որ Հայաստանի կողմից Եվրամիություն մտնելու համար հայտարարված ստորագրահավաքը ոչ պիտանի իրադարձություն է։ Ըստ նրա Երևանը միայն լրացուցիչ գումարներ է ծախսելու դրա վրա, քանի որ հենց ԵՄ-ն չի ցանկանում Հայաստանին տեսնել իր կազմում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular