ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առևանգված կնոջը պահել էին Ոսկեպարում․ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել (տեսանյութ)

ԻՐԱՎՈՒՆՔ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 14.58-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած անձը հայտնել է, որ Աշտարակի խճուղում գտնվող լողավազանի մոտ կեսօրին իր օտարերկրացի բարեկամուհուն են մոտեցել ԱԱԾ գրառմամբ հագուստով 2 հոգի և ոչինչ չասելով՝ «ԲՄՎ-ով» նրան տարել անհայտ ուղղությամբ: Զանգողը ենթադրել է, որ բարեկամուհուն առևանգել են, քանի որ, ըստ իր ճշտումների՝ վերջիններս ԱԱԾ աշխատակիցներ չէին:
Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Մաշտոցի բաժին: Ահազանգողից ընդունվեց հաղորդում, կազմված փաստաթղթերն ուղարկվեցին քննչական բաժին:

Նախաձեռնվեց քրեական վարույթ և ոստիկանները Քննչական կոմիտեի գործընկերների հետ սկսեցին հանցագործության բացահայտման աշխատանքները։

Իրավապահները հաստատեցին, որ, իսկապես, «ԲՄՎ»-ով կնոջը տարած մարդիկ Ազգային անվտանգության ծառայության հետ ոչ մի կապ չունեն, իսկ որ կատարվածը շորթման նպատակով կատարված անձի առևանգում է` հաստատվեց հաջորդ օրը:

«Կնոջն առևանգելուց հետո, հաջորդ օրը, նրա ամուսնու հետ կապ են հաստատում «Վոթսափ» և «Տելեգրամ» հավելվածների միջոցով, որոնք գրանցված էին օտարերկրյա պետություններում գրանցված բջջային օպերատորների կողմից տրամադրված հեռախոսահամարներով: Տուժողի ամուսնուց պահանջել են փրկագին` չորս միլիոն դոլար, որը պետք է փոխանցվեր կրիպտոարժույթի միջոցով»,-ներկայացնում է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության պետի տեղակալ Արմեն Աբրահամյանը:

Ու քանի որ հանցագործության ընթացքում օգտագործվել էին հեռահաղորդակցության համակարգեր և փրկագին ստանալու համար տրամադրել էին կրիպտոդրամապանակներ` բացահայտմանը միացավ ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը:

«Ստանալով հանցագործության ընթացքում օգտագործված բջջային հեռախոսահամարների, տեխնիկական այլ միջոցների, այդ թվում` «Վոթսափ» և «Տելեգրամ» հեռահաղորդակցության համակարգերի և կրիպտոդրամապանակների վերաբերյալ տեղեկատվությունը` օգտագործեցինք մեր ողջ զինանոցը, այդ թվում նաև միջազգային համագործակցությունը:

Հնարավոր եղավ պարզել, թե որտեղ և ինչ եղանակով են ձեռք բերվել բջջային հեռախոսահամարները, երբ են դրանք ակտիվացվել, ինչ միջոցով և ումից են ձեռք բերվել կրիպտոդրամապանակները և փոխանցվել տուժող քաղաքացիներին: Այդ ամբողջ տեղեկատվության վերլուծության արդյունքում հնարավոր եղավ պարզել հանցագործություն կազմակերպած անձի ինքնությունը»,-ներկայացնում է ՔՈԳՎ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հայկ Մկրտչյանը:

Մասնավորապես պարզվեց, որ կազմակերպիչը` Երևանի բնակիչ 37-ամյա տղամարդը, առևանգմանը նախորդող օրերին` օգոստոսի 15-ին, 22-ին, 25-ին և 30-ին այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ, իսկ առևանգումից հետո` սեպտեմբերի 5-ին կարճ ժամանակով լքել է հանրապետության տարածքը, իսկ 7-ին` կրկին հայտնվել Ոսկեպարում: Ճշտվեց, որ օգոստոսի 30-ին և սեպտեմբերի 7-ին կազմակերպիչը Ոսկեպար մեկնել է հանցավոր խմբի մեկ այլ անդամի` Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 42-ամյա բնակչի հետ:

Պարզվեց նաև, որ հանցագործության կազմակերպմանն ու իրականացմանը մասնակցած մեկ այլ երևանցի` Նորաշեն թաղամասի բնակիչ 38-ամյա տղամարդը, սեպտեմբերի 5-ի գիշերը Բագրատաշենով մտել է Վրաստան, այնտեղ ձեռք բերել վրացական հեռախոսահամարներ, «Վոթսափ» և «Տելեգրամ» համակարգերում գրանցել անհատական հաշիվներ, որոնց միջոցով էլ նամակագրություն է վարել առևանգված կնոջ ամուսնու հետ:

«Կազմակերպչի անձը պարզելուց հետո ՔՈԳՎ և ոստիկանության մյուս ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հնարավոր դարձավ պարզել հանցագործությանը ներգրավված մյուս անձանց ինքնությունը: Կարճ ժամանակ անց հաջողվեց պարզել նաև այն հասցեն, որտեղ պահվում էր առևանգված կինը»,-ներկայացնում է ՔՈԳՎ ՕՀՏ ՀՀԴՊ վարչության պետի տեղակալ Արմեն Աբրահամյանը:

Հետագա մանրակրկիտ ուսումնասիրություններով պարզվեց, որ առևանգելուց հետո կնոջը տեղափոխել են Նոյեմբերյան-Ազատամուտ ավտոճանապարհին՝ Ոսկեպար գյուղի սկզբնամասում գտնվող մի շինություն:

Սեպտեմբերի 8-ին, մինչ ոստիկանների մի խումբ մեկնում էր պատանդառված կնոջը գտնելու, ոստիկանների բռնող խումբը երեկոյան ժամը 5-ի սահմաններում հանցավոր խմբի երեք անդամների հայտնաբերեց մայրաքաղաքի Իսակովի պողոտայում և, «ԲՄՎ» մակնիշի մեկ այլ մեքենայով հանդերձ, նրանց տեղափոխեց ոստիկանություն: Նույն օրը, ժամը 19.30-ին, Ոսկեպար գյուղի սկզբնամասում գտնվող շինությունում ձերբակալվեց կնոջը ազատազրկած պահող 41-ամյա մեկ այլ երևանցի:

Ոսկեպարում ձերբակալվել է նաև շինությունը փաստացի տնօրինող «Կադո» մականվամբ 49-ամյա տղամարդը: Նույն շինության մեջ էր նաև պատանդառված կինը:

Ձեռնարկվում են միջոցներ՝ առևանգմանը մասնակցած ևս մեկ անձի` Երևանի Նորաշեն թաղամասի բնակիչ 38-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular