ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեն Սիմոնյանը ստում է. ցավոք, Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում է, և նրա հասցեին կարող են բազմաթիվ հայտարարություններ անել. Մետաքսե Հակոբյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նա չմանրամասնեց, թե կոնկրետ ում կողմից է Արայիկ Հարությունյանը ենթարկվել ճնշումների, այս պահին այս հարցին չի կարող անդրադառնալ նաև Արայիկ Հարությունյանը, քանի որ նա արդեն մեկ տարի է՝ գտնվում է Բաքվի բանտում։

Ալեն Սիմոնյանն Արցախը կորցնելու մեջ մեղադրեց ոչ թե իրենց իշխանությանը, այլ Արցախի իշխանությանը՝ ասելով, թե Արցախը հանձնել ու եկել են, ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության շենքում հավաքներ են անում. «Արցախի ներկայացուցչության շենքի իմաստը պետք է վերանայեն»։

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանին միակ ճնշողը եղել է ՀՀ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

«Սա ուղղակի հիշողությունը թարմացնելու համար ասեմ՝ Արցախի ԱԺ նիստի ժամանակ, որը չէր հեռարձակվել, ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանն ասել էր, որ Ալեն Սիմոնյանից որևէ զանգ չի ստացել, մեկ անգամ ինքն է զանգել, սակայն նրան հետ են զանգահարել աշխատակազմից՝ ինչ-որ աշխատակից։ Երբ ես այս մասին հայտարարեցի, հաջորդ օրն Ալեն Սիմոնյանն իր էջում պատասխան էր հրապարակել, թե նման բան չկա, ինքն ուղղակի ամենօրյա կապի մեջ է Արցախի ԱԺ-ի հետ։ Սա ասում է մարդ, ով կարող է նայել մարդկանց աչքերի մեջ ու ցինիկաբար ստել։ Հիմա ինչո՞ւ պետք է այս նույն մարդը խորշի ասել հաջորդ ավելի մեծ սուտը՝ դրա համար օգտագործելով ԱԺ-ն ու ԱԺ ամբիոնը»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Մետաքսե Հակոբյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունը փնտրտուքների մեջ է՝ հերթական մեղավորին «հայտնաբերելու» ուղղությամբ։

«Սա ուղղակի հիշողությունը թարմացնելու համար ասեմ՝ Արցախի ԱԺ նիստի ժամանակ, որը չէր հեռարձակվել, ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանն ասել էր, որ Ալեն Սիմոնյանից որևէ զանգ չի ստացել, մեկ անգամ ինքն է զանգել, սակայն նրան հետ են զանգահարել աշխատակազմից՝ ինչ-որ աշխատակից։ Երբ ես այս մասին հայտարարեցի, հաջորդ օրն Ալեն Սիմոնյանն իր էջում պատասխան էր հրապարակել, թե նման բան չկա, ինքն ուղղակի ամենօրյա կապի մեջ է Արցախի ԱԺ-ի հետ։ Սա ասում է մարդ, ով կարող է նայել մարդկանց աչքերի մեջ ու ցինիկաբար ստել։ Հիմա ինչո՞ւ պետք է այս նույն մարդը խորշի ասել հաջորդ ավելի մեծ սուտը՝ դրա համար օգտագործելով ԱԺ-ն ու ԱԺ ամբիոնը»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Մետաքսե Հակոբյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունը փնտրտուքների մեջ է՝ հերթական մեղավորին «հայտնաբերելու» ուղղությամբ։

Մետաքսե Հակոբյանը նաև հիշեցրեց՝ թե՛ Արցախի ներկայիս նախագահը, թե՛ ԱԺ պատգամավորները բազմիցս ներկայացրել են իրողությունները, որոնք տեղի են ունեցել Արցախում 2023 թվականի օգոստոսի վերջից սկսած, երբ հրաժարական ներկայացրեց Արայիկ Հարությունյանը։

«Արայիկ Հարությունյանի վրա ճնշումը եղել է միայն Հայաստանի իշխանությունների կողմից, որովհետև օգոստոսի 28 լույս 29-ին ԱԺ շենքում տեղի ունեցած հավաքը դրա ապացույցն է։ Արայիկ Հարությունյանը խառնված էր, անընդհատ ուզում էր այնտեղ հավաքված 80 մարդկանցից լսել, որ ուզում են իր հրաժարականը, բայց որևէ մեկն այդպես հստակ չի դրել նրա հրաժարականի հարցը։ Դրանից հետո նա հայտարարեց, որ երկու օրերի ընթացքում կհայտարարի իր որոշման մասին։ Երկու օր հետո մենք լրատվամիջոցներից իմացել ենք իր հրաժարականի մասին։ Եթե Արցախում լինեին ճնշումներ, ապա դրանք պետք է լինեին դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ մենք անընդհատ պահանջում էինք նրա հրաժարականը, ինչին ինքը չէր գնում։ Նրան այդ ժամանակ Հայաստանից պարտադրում էին չտալ հրաժարական, ինչը չի թաքցրել նաև Արայիկ Հարությունյանը։ Ցավոք, այսօր Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում է, և նրա հասցեին կարող են բազմաթիվ հայտարարություններ անել։ Վստահեցնում եմ՝ ՀՀ իշխանությունը ստում է, իրենք են ճնշել Արայիկ Հարությունյանին»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ Արցախի ներկայացուցչության շենքն Արցախի Կառավարության սեփականությունն է։

«Նման հայտարարություն նոր չէ, որ անում է ՀՀ իշխանությունը, նման բան ասել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Նա հստակ հրահանգ էր իջեցրել իրավապահներին, դրանից հետո իրավապահները մտան ներկայացուցչություն, կոտրեցին դարպասը, տարան Արցախի նախագահին սպասարկող մեքենան։ Հիմա հրահանգների հերթական չափաբաժինն է իջեցվում, որոշ չափով նաև վախեցնում են։ Քանի որ այս իշխանությունը չի խորշում օրենքները խախտելուց, վստահ չեմ, որ հերթական անօրինական քայլին չեն դիմի այդ շենքի ու այնտեղ գտնվող մարդկանց նկատմամբ»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը 2023 թվականի օգոստոսի 31-ին ուղերձ էր հղել ժողովրդին՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացնելու։ Ուղերձում անդրադարձել է իր հրաժարականի պատճառներին։

«Իմ կենսագրությունը և դրա հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքն արհեստականորեն ձևավորում են մի շարք պայմաններ, որոնք էական խնդիրներ են հարուցում մեր հետագա քայլերի կառուցման և ճկուն քաղաքականության վարման տեսանկյունից: Բացի դրանից, պատերազմում պարտությունը և դրանից հետո երկրում ստեղծված դժվարություններն էականորեն նվազեցրել են նաև իշխանությունների, հատկապես՝ Նախագահի նկատմամբ վստահությունը, ինչը լրջագույնս խոչընդոտել է պատշաճ կառավարման հետագա ընթացքին:

Հետևաբար, պետք է փոփոխությունը սկսել հենց ինձնից: Վաղը ես Արցախի Հանրապետության ժողովրդին ու Ազգային ժողովին եմ ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումս: Այս վերջնական որոշումը ես կայացրել եմ երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իմ շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ: Սա իմ ունեցած տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իմ կողմից։

Նախքան այդ, այսօրվա իմ հրամանագրով Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ:

Սամվել Շահրամանյանի ընտրությունը կատարելիս հաշվի եմ առել նրա սկզբունքայնությունը, ճկունությունը, տարբեր պատասխանատու դիրքերում նրա աշխատանքային փորձը և կուտակած գիտելիքները, որոնք անմիջականորեն առնչվում են թե՛ ազգային անվտանգությանը, և թե՛ պետական կառավարմանը»,- ասել էր Արայիկ Հարությունյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular