ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարսից ծոցի երկրները Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին հայտարարությամբ են հանդես եկել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պարսից ծոցի երկրները Ռուսաստանի հետ համագործակցության ամրապնդումը համարում են առաջնային նշանակություն ունեցող հարց, հայտարարել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասեմ Մուհամեդ ալ-Բուդեյվին։

«Պարսից ծոցի բոլոր երկրները   Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության ամրապնդումը համարում են առաջնահերթ խնդիր՝ հաշվի առնելով մեզ կապող կարևոր պատմական և ռազմավարական հարաբերությունները»,- ասել է Ջասեմ Մուհամեդ ալ-Բուդեյվին՝ Ռուսաստանի և Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի միջև ռազմավարական երկխոսության շրջանակներում կազմակերպված նիստի ժամանակ, այն անցկացվել է Էր Ռիադում։

Գլխավոր քարտուղարը կոչ է արել ակտիվացնել աշխատանքը համատեղ գործողությունների ծրագրի ուղղությամբ, որն ընդունվել է ռազմավարական երկխոսության նախորդ նիստում՝ Մոսկվայում։

Համատեղ գործողությունների ծրագիրը նախատեսում է քաղաքական երկխոսության ամրապնդում, կանոնավոր շփումներ Ռուսաստանի և Պարսից ծոցի երկրների արտաքին գործերի նախարարների, բարձրաստիճան պաշտոնյաների և փորձագետների միջև։ Նախորդ հանդիպմանը կողմերը պայմանավորվել են աշխատել առևտրի և ներդրումների աճին նպաստող պայմանների ստեղծման, ինչպես նաև էներգիայի մատակարարման շղթաների զարգացման ուղղությամբ և ամրապնդել համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular