ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը ես եմ». նոր նախաձեռնությունն արդյունավետ ծրագիր կներկայացնի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում ստեղծվում են բազմաթիվ նոր նախաձեռնություններ, քաղաքական կուսակցություններ և կազմակերպություններ, որոնք իրենց առջև խնդիր են դնում արատավոր երևույթների դեմ պայքարը, երկրի բացասական ընթացքը կանգնեցնելը, զարգացման նոր ու արդյունավետ ուղի ընտրելը։ Կարևորը, սակայն, ոչ թե քանակն է այլ որակը։ Ցանկացած նախաձեռնություն հաջողելու հնարավորություն ունի, եթե կա հստակ պատկերացում, հայեցակարգ, հռչակած նպատակներն իրականացնելու ձգտում և համապատասխան հմտություններ։

Երևանում տեղի է ունեցել «Հայաստանը ես եմ» նախաձեռնության բացման արարողությունը: Այս նախաձեռնությունը եզակի է նրանով, որ հավաքված են իրենց ոլորտներում առաջատար դիրքեր զբաղեցնող մարդիկ, որոնք հանրությանը հայտնի են իրենց անձնային որակներով, կրթությամբ, կատարած աշխատանքով նաև քաղաքական անկաշառ սկզբունքներով։

Այսօր Հայաստանը կանգնած է գոյաբանական խնդիրների առջև և այս նախաձեռնությունը մեր արձագանքն է այն իրականությանը, որ այսօր ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում: Այն հիմնադրվել է, որպեսզի դիմագրավվի, խոչընդոտի և կիրառական քայլեր ձեռնարկի այն գործողությունների դեմ, որոնք այսօր ապամոնտաժում են հայկական պետությունը:

«Հայաստանը ես եմ»-ը անհատական և խմբային պատասխանատվություն է»,- հայտարարել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

Նրան հանրությունը ճանաչում է թե՛ որպես ոլորտի առաջատար մասնագետ, թե՛ որպես լավ տնտեսագետ, ում վերլուծություններն ու կանխատեսումները որևէ մեկը չի էլ փորձել հերքել։

Ըստ Նաիրի Սարգսյանի, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության արժեքներնն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Արցախն ու Սփյուռքը, քաղաքացիները, տարածքն ու հողը, հայոց նյութական և հոգևոր մշակույթը, հայոց ավանդական ընտանիքն ու քրիստոնեական առաքելական բարոյագիտությունը, հայկականությունն ու ազգային նկարագիրը: «Մեր նպատակներն են՝ դիմագրավել երկրի ապամոնտաժման իրականացվող քաղաքականությանը, պայմաններ ստեղծել պետության անվտանգության և կենսունակության բարձրացման համար, հնարավորություններ ապահովել քաղաքացու երջանիկ և արժանապատիվ կյանքի համար»,- նշել է նա:

Նախաձեռնությունն առաջիկայում գործողությունների բավական լուրջ ծրագիր է ներկայացնելու, մանրամասն անդրադառնալու է իրավիճակը շտկելու հնարավորություններին, տալու է լուծումներ։ Միայն այսպիսի նախաձեռնություններով է հնարավոր բեկել Հայաստանի ներկա սխալ ընթացքը։

Մարգարիտա Ավետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular